ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» «__________________» 2026 թվականի N ___ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին N 589 որոշման հավելվածի (ասյուհետ՝ Հավելված) 4-րդ կետի 3-րդ ենթակետը առաջ բառից հետո լրացնել գրավոր բառով, իսկ պահել բառից հետո լրացնել էկոպարեկային ծառայությանը, բառերով։
2․ Հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետը օժանդակել բառից հետո լրացնել էկոպարեկային ծառայությանը, բառերով։
3․ Հավելվածի 9-րդ կետը պարտավոր են բառից հետո լրացնել էկոպարեկային ծառայությանը, բառերով։
4․ Հավելվածի VI. բաժնի վերնագիրը ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ բառից առաջ լրացնել ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, բառերով։
5․ Հավելվածի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«11. Էկոպարեկային ծառայությունը, բացի «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողություններից, պարտավոր է՝
1) հրդեհավտանգ ժամանակաշրջանում պետական անտառների առավել հրդեհավտանգ տեղամասերում սահմանել ուժեղացված պարեկային ծառայություն․
2) հրդեհի մարման համար ունենալ կրակմարիչներ, վառելանյութի պահեստային անձեռնմխելի պաշար, պատրաստի վիճակում պահել հակահրդեհային գույքն ու տեխնիկական միջոցները.
3) պետական անտառներում աշխատանքներ իրականացնող, ծառայություններ մատուցող կամ միջոցառումներ կազմակերպող անձանց կամ կազմակերպությունների աշխատողների, զբոսաշրջիկների, բնակչության և դպրոցականների շրջանում կատարել բացատրական աշխատանքներ ու իրազեկմանն ուղղված միջոցառումներ՝ կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհները մարելու հարցերի վերաբերյալ․
4) առավել հրդեհավտանգ պետական անտառային ճանապարհների երկայնքով տեղադրել անտառներում կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին նախազգուշացնող ցուցանակներ․
5) հսկողություն իրականացնել պետական անտառներում անտառային տնտեսության վարման հետ չկապված գործունեությամբ զբաղվողների կողմից հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ․
6) հրդեհների բռնկման դեպքում կազմակերպել հրդեհների մարման միջոցառումներ, հրդեհների մասին անհապաղ տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին, համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին․
7) յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը մշակել ու ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման համաձայնեցմանը ներկայացնել հրդեհների արձագանքման պլանը, որտեղ նախատեսվում են ծագած անտառային հրդեհների մարման համար մարզի բնակչության ներգրավման, համապատասխան տեխնիկայի և տրանսպորտի տրամադրման, պահեստային վառելանյութի պաշարի առանձնացման, ինչպես նաև հրդեհների մարման գործում ներգրավված անձանց սպասարկման, սննդի, խմելու ջրով ապահովելու և անհրաժեշտության դեպքում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու պայմանները։»։
6. Հավելվածի լրացնել նոր 11.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«11.1. Անտառատնտեսությունները և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ները պարտավոր են՝
1) պետական անտառներում կառուցել հակահրդեհային մեկուսիչ գոտիներ, ճանապարհներ, պաշտպանական հանքայնացված շերտեր, ջրավազաններ, անտառները մաքրել փայտանյութի թափված մնացորդներից և դյուրավառ նյութերից, իրականացնել հրդեհային անվտանգությունն ապահովող այլ անտառտնտեսական միջոցառումներ․
2) ստեղծել կրակ վառելու և աղբ հավաքելու կահավորմամբ հանգստի վայրեր։»։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
-
Duration
16.04.2026 01.05.2026 -
Type
Decision
-
Area
Security, Nature protection, Emergency situations
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 217
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.