Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ն N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա  ապրանքների (այսուհետ՝ Հսկողության ենթակա ապրանքներ) ցանկերի արդիականացման անհրաժեշտությամբ։

Վերջին տարիներին տեխնոլոգիական արագ զարգացումների, նորարարական լուծումների և միջազգային վերահսկման մեխանիզմների փոփոխությունների պայմաններում երկակի նշանակության ապրանքների մի շարք տեսակներ կորցրել են իրենց արդիականությունը, իսկ որոշ նոր տեխնոլոգիաներ և ապրանքատեսակներ դարձել են վերահսկման ենթակա։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող ցանկերը և դրանք համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին, մասնավորապես՝ Եվրոպական միության 2025 թվականի երկակի նշանակության ապրանքների վերահսկման ցանկին։

Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել նաև տնտեսավարող սուբյեկտների համար առավել կանխատեսելի և բարենպաստ կարգավորումներ՝ պարզեցնելով արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգերը։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա  ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման և  տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով 2026 թվականին ձեռնարկվել է ՀՀ-ում երկակի նշանակության հսկվող ապրանքների ցանկերի թարմացման և դրանք՝ 2025 թվականի ԵՄ երկակի նշանակության ապրանքների ցանկին համապատասխանեցնելու գործընթացը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության (EXBS) ծրագրի աջակցությամբ «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոն» /NPC/ ՀԿ-ի փորձագետները մշակել են Հայաստանի Հանրապետության երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման նորացված ցանկը` կատարելով երկակի նշանակության ապրանքների ԵՄ ցանկերի տեխնիկական թարգմանություն և ներդաշնակեցում ԵՄ օրենսդրությանը (հաշվի առնելով ոլորտում վերջիններիս լավագույն փորձը), ինչը ներկայացվում է սույն նախագծով:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն իրականացվում է ՀՀ կառավարության 15.12.2011թ. N 1785-Ն որոշմամբ սահմանված ցանկերի հիման վրա: Նշված ցանկերը կազմված են Եվրամիության երկրներում 2016 թվականին գործող ցանկերի հիման վրա: Սակայն, հաշվի առնելով երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների տեխնոլոգիական զարգացումները` անհրաժեշտություն էր առաջացել կատարել նշված ցանկերի ճշգրտում` ներդաշնակեցնելով այն Եվրամիության երկրների կողմից 2025 թվականին ընդունված ցանկերին:

Նախագծով առաջարկվող ցանկերում լրացվել են որոշակի ապրանքներ, որոնք նախկինում չեն եղել: Միևնույն ժամանակ ցանկերից հանվել են այն ապրանքները և մտավոր սեփականության արդյունքները, որոնք արդեն իսկ արդիական չեն ներկայիս երկակի նշանակության ապրանքներին ներկայացվող պահանջների համար, իսկ որոշակի ապրանքների համար բարձրացվել են դրանց ներկայացվող տեխնիկական չափանիշները, ինչը հնարավորություն կընձեռի տնտեսվարողին բավականին քանակի ապրանքներ արտահանել առանց որևէ սահմանափակման:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գործարար միջավայրի բարելավում: Երկակի նշանակության ապրանքների արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացների կանոնակարգում:

Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող երկակի օգտագործման և ռազմական նշանակության՝ հսկվող ապրանքների ցանկը Եվրոպական միության 2025 թվականի երկակի օգտագործման վերահսկման ցանկին համապատասխանեցում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հիմք ընդունելով ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի աջակցությամբ «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոն» /NPC/ ՀԿ-ի փորձագետների կողմից` ԵՄ երկակի նշանակության հսկվող ապրանքների 2025 թվականի թարմացված ցանկերի տեխնիկական թարգմանությունը և համապատասխանեցումը Հայաստանի օրենսդրությանը:

Ակնկալվող արդյունքը

Երկակի նշանակության ապրանքների արտահանման և տարանցիկ փոխադրման թույլտվությունների տրամադրման համար գործընթացի կանոնակարգում և միջազգային պահանջներին համապատասխանեցում, ռիսկերի նվազեցում:

Կապը ռազմավարական այլ փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ն N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» կետի «Ռազմարդյունաբերություն» ենթակետից, այն է`

·         երկակի նշանակության արտադրատեսակների ներկրման, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման մեխանիզմների խթանման համար ոլորտի օրենսդրական դաշտի բարելավում և պարզեցված ընթացակարգերի սահմանում։

Այլ տեղեկություններ

Սույն ցանկերում ընդգրկված են երկակի օգտագործման ապրանքների միջազգայնորեն համաձայնեցված ցանկերը, ներառյալ Վասսենաարի համաձայնագրի, Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի (MTCR), Միջուկային մատակարարների խմբի (NSG), Ավստրալական խմբի և Քիմիական զենքերի կոնվենցիայի (CWC) ցանկերը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման հետ կապված այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, իսկ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Duration

    09.04.2026 24.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 216

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: