Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 9286-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ նոր բովանդակությամբ

«Հոդված 928.6. Կառուցապատողի հատուկ հաշիվը, դրա մնացորդային հաշվի տնօրինման թույլատրելիության կարգը և սահմանափակումները»:

Հոդված 2. Օրենսգրքի 9286-րդ հոդվածի 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-16-րդ մասերով

«8 Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին կարող են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության պետական դրամային պարտատոմսեր, ինչպես նաև ներդրվել բանկային ավանդի տեսքով Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերում՝ պայմանով, որ բանկը պարտավորվում է միջոցները վերադարձնել առաջին իսկ պահանջով՝ անմիջապես կառուցապատողի հատուկ հաշվին։

9 Կառուցապատողի կողմից սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հատուկ հաշվի մնացորդային հաշվի տնօրինումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե համապատասխան համաձայնությունը հստակորեն ամրագրված է կառուցապատողի և գնորդի միջև կնքված պայմանագրով, որտեղ պարտադիր կերպով սահմանվում է նաև պայմանագրի վաղաժամկետ լուծման կամ դադարեցման, ինչպես նաև կառուցապատողի սնանկության դեպքում միջոցների վերադարձի և/կամ պարտատոմսերի փոխանցման պայմանները։

10 Եթե գնորդը չի տալիս համաձայնություն սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հատուկ հաշվի մնացորդային հաշվի տնօրինմանը, պայմանագիրը ենթակա է փոփոխման՝ ապահովելով միջոցների պահպանումը բացառապես հատուկ հաշվին։

11Պարտատոմսերից և բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսները տնօրինվում են հատուկ հաշվի մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոսների համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ այդ պարտատոմսերի իրացումից կամ մարումից կամ բանկային ավանդի մարման/վերադարձման արդյունքում ստացված միջոցները անմիջապես մուտքագրվում են միայն կառուցապատողի հատուկ հաշվին:

12Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին ձեռք բերված պարտատոմսերի և բանկային ավանդների նկատմամբ կիրառվում են կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի նկատմամբ սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները։

13 Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին ձեռք բերված պարտատոմսերի ժամկետը չի կարող գերազանցել շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության ավարտի սկզբնական ժամկետը՝ առանց դրա երկարաձգման, և չի կարող գերազանցել շինթույլտվության տրամադրումից հետո մինչև երեք տարին։

14 Հատուկ հաշվի մնացորդի հաշվին պարտատոմսերի ձեռքբերումը իրականացվում է բանկի միջոցով, որը գործում է որպես օպերատոր։

Պարտատոմսերը կարող են ձեռք բերվել՝

1)     առաջնային շուկայից՝ առանց սահմանափակումների,

2)    երկրորդային շուկայից՝ բացառապես պարտատոմսի անվանական արժեքը չգերազանցող գնով։

      15 Պայմանագրի վաղաժամկետ լուծման կամ դադարեցման դեպքում, ինչպես նաև կառուցապատողի սնանկության դեպքում՝

1)     պարտատոմսը փոխանցվում է գնորդին՝ վերջինիս ընտրությամբ, կամ

2)    պարտատոմսը իրացվում է շուկայական արժեքով, և ստացված միջոցները փոխանցվում են գնորդին։

      16 Եթե պարտատոմսի շուկայական արժեքը իրացման պահին ցածր է դրա անվանական արժեքից, առաջացած տարբերությունը պարտադիր կերպով փոխհատուցվում է կառուցապատողի կողմից։»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2 Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցապատողի հատուկ հաշվում առկա մնացորդի վրա:

 

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. —————

Երևան

ՀՕ-———-Ն

 

 

  • Duration

    09.04.2026 24.04.2026
  • Type

    Law

  • Area

    Urban planning, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 837

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: