Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

      «ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 165-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի 413-Ն և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-414-Ն օրենքներով ամրագրված պահանջների իրագործման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 27-ի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 165-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով։

   2. Կարգավորման առարկան և բնույթը.

   Նախագծով կարգավորման առարկա են գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման հետ կապված հարաբերությունները, որոնք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 165-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կարգով։ Նախագծով առաջարկվում է նշված կարգում կատարել մի շարք լրացումներ և փոփոխություններ՝ էլեկտրոնային եղանակով դիմումների և փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերը հստակեցնելու և կատարելագործելու, ինչպես նաև դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկած իրավական և գործնական խնդիրները կարգավորելու նպատակով։

   Մասնավորապես, Նախագծով հստակեցվում է, որ էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումն իրականացվում է դիմումատուի համաձայնությամբ։ Միաժամանակ վերանայվում և առավել հստակ կարգավորվում է իրավաբանական անձանց անունից դիմումների ներկայացման կարգը՝ սահմանելով համապատասխան լիազորություններով օժտված ֆիզիկական անձանց միջոցով հանդես գալու, ինչպես նաև լիազորագրերի ներկայացման և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստման պահանջները։

   Նախագծով առանձին կարգավորում է սահմանվում նաև այն դեպքերի համար, երբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են բանկերի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների մասնակցությամբ կնքված խառը պայմանագրերից։ Այդ դեպքերում նախատեսվում է, որ համապատասխան դիմումները և կից փաստաթղթերը ներկայացվում են բացառապես համապատասխան բանկի կամ վարկային կազմակերպության կողմից, ինչը միտված է գործընթացի պատշաճ կազմակերպման և իրավական որոշակիության ապահովմանը։

   3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների ու փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման ընթացակարգերը, ապահովել իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկերի և հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների մասնակցությամբ ծագող հարաբերությունների շրջանակում կարգավորումների միատեսակ կիրառությունը, բարձրացնել ներկայացվող փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների ստուգման արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել գործնական կիրառման ընթացքում առաջացող իրավական և տեխնիկական բնույթի խնդիրները։ Արդյունքում կբարձրանա պետական գրանցման էլեկտրոնային ծառայությունների մատուցման արդյունավետությունը, կապահովվի գործընթացի առավել հստակ, կանխատեսելի և պատշաճ կազմակերպված իրականացումը։

   4. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

   5. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

      Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 104-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։

  • Duration

    07.04.2026 27.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 155

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: