Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2026 թվականի N ——— Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի  N 191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության  կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N191-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)       1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում) բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների (այսուհետ՝ մշտադիտարկում), այդ թվում՝ մթնոլորտային օդի որակի շարունակական (անընդհատ) մշտադիտարկման իրականացման պահանջները, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) եռամսյակային կտրվածքով հաղորդումները, տարեկան հաշվետվությունները ներկայացնելու, դրանք ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրելու, իսկ մթնոլորտային օդի որակի շարունակական (անընդհատ) չափումների միջոցով մշտադիտարկման իրականացման դեպքում՝ նաև առցանց հարթակում հրապարակելու հետ կապված հարաբերությունները։»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին, 7.2-րդ, 7.3-րդ, 7.4-րդ կետերով՝

«7.1. Ընդերքօգտագործման բնագավառում կախված մասնիկների (PM2,5 և PM10) նկատմամբ շարունակական (անընդհատ) չափումների միջոցով մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումները պարտադիր են։

7.2. Կախված մասնիկների ( PM2,5 և PM10) նկատմամբ մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներն իրականացվում են շարունակական (անընդհատ) չափումների միջոցով։

 7.3. Մթնոլորտային օդի որակի շարունակական (անընդհատ) մշտադիտարկման դեպքում չափումներն իրականացվում են  ստուգաչափված և  տրամաչափարկված սարքավորումների միջոցով:

7.4. Շարունակական (անընդհատ) մշտադիտարկման սարքավորումները պետք է ապահովեն տվյալների անընդհատ գրանցում, պահպանում և առցանց հարթակով ժամային պարբերականությամբ հրապարաակում։»։

3) Հավելվածի 14-րդ կետում «տեղադրվում է այդ կայքում» բառերը փոխարինել «նաև տեղադրվում է այդ կայքում» բառերով։

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ կետերով՝

 «15.1. Մթնոլորտային օդի որակի շարունակական (անընդհատ) մշտադիտարկման արդյունքներն ենթակա են ժամային պարբերականությամբ տվյալների փոխանցման և հրապարակման ընդերքօգտագործողի պաշտոնական էլեկտրոնային հարթակում, տեղական ինքնակառավարման մարմիններում կախված մասնիկների (PM2,5 և PM10) արտանետումների վերահսկման նպատակով ստեղծված առցանց հարթակի առկայության դեպքում՝ տվյալ հարթակին։

15.2. Մթնոլորտային օդի որակի սահմանային արժեքների գերազանցման դեպքում ընդերքօգտագործողը պարտավոր է անհապաղ ձեռնարկել արտանետումների նվազեցման միջոցառումներ՝ համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույթի։»։

5) Ձև N 1-ի աղյուսակի 3-րդ տողի 3-րդ սյունակի «հանքափոշի, այդ թվում՝ ծանր մետաղներ և կախյալ մասնիկներ (PM10 և PM2.5), ածխածնի օքսիդ, ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, մուր, ծծմբային անհիդրիդ, բենզ(ա)պիրեն, մանգանի օքսիդներ, ֆտորիդներ, երկաթի օքսիդներ, ֆտորաջրածին» բառերը փոխարինել «ածխածնի մոնօքսիդ՝ CO, ծծմբի երկօքսիդ` SO2, ազոտի երկօքսիդ՝ NO2, գետնամերձ օզոն՝ О3 և հանքավայրին բնորոշ աղտոտող այլ նյութեր» բառերով։

             6)   Ձև N 1-ի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝

 

Մթնոլորտային օդ

Արտադրական

հրապարակ

Կախված մասնիկներ (PM2,5 և PM10)

 

Չափումներ շարունակական (անընդհատ)

չափման սարքավորումներով

 

Շարունակական (անընդհատ) չափումներ

 

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ ագլոմերացիայի (ք.Երևան), որի  համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                                            Ն. Փաշինյան

  • Duration

    03.04.2026 18.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 204

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: