««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածից հետո լրացնել նոր 12․1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 12․1. Բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների` IV կատեգորիա և բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտների` V կատեգորիա ունեցող օբյեկտների համար տուրքի գանձումը.
1. Բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների` IV կատեգորիայի և բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտների` V կատեգորիայի կառուցապատում իրականացնող կառուցապատողները սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տեղական տուրքերը վճարում են տարաժամկետ՝ շինարարության թույլտվության տրամադրման օրվանից մինչև շինարարության թույլտվության ժամկետի ավարտը՝ փուլային եղանակով և եռամսյակային պարբերականությամբ, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող որևէ բանկի կողմից տվյալ կառուցապատողի անվամբ թողարկվել է բանկային երաշխիք՝ վճարման ենթակա գումարին և ժամանակացույցին համապատասխան։ Վճարումն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններն ու լրացումները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
-
Duration
03.04.2026 19.04.2026 -
Type
Law
-
Area
Urban planning, Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 270
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.