Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի

N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 27-ի «Պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի առավել արդյունավետ, թափանցիկ և միասնական չափանիշներով կազմակերպման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով ոլորտում առաջացած գործնական խնդիրները։ Միաժամանակ այն ուղղված է թանգարանային համակարգում մասնագիտական կարողությունների գնահատման և զարգացման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև գործող կարգի կիրառման գործընթացը պարզեցմանը և անորոշությունների հստակեցմանը։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը դրված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի վրա, ինչը հանգեցնում է պետական լիազոր մարմնի գործառույթների անհամաչափ ծանրաբեռնվածության և վարչարարական գործընթացների բարդացման։ Միաժամանակ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով աշխատողների ընդունման, աշխատանքային գործառույթների սահմանման և կառավարման լիազորությունները վերապահված են գործադիր մարմնի ղեկավարին՝ թանգարանի տնօրենին, ինչի պայմաններում ատեստավորման գործընթացի կենտրոնացված իրականացումը հակասում է կառավարման ապակենտրոնացման և ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքներին։

Այս իրավիճակը առաջացնում է մի շարք գործնական խնդիրներ՝ գործընթացի օպերատիվության նվազում, թանգարանների գործունեության առանձնահատկությունների ոչ լիարժեք հաշվառում, ինչպես նաև պատասխանատվության բաշխման անհստակություն։ Արդյունքում առաջանում է անհրաժեշտություն ատեստավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը վերապահել անմիջապես թանգարաններին՝ տնօրենի հրամանով, ապահովելով ինչպես արդյունավետ կառավարում, այնպես էլ ոլորտային մասնագիտական գնահատման առավել նպատակային և ճկուն մեխանիզմներ։

Միաժամանակ գործող իրավական ակտում հստակ սահմանված չէր ատեստավորման արդյունքներով նախատեսվող հավելավճարի հաշվարկման բանաձևը, ինչը գործնականում առաջացնում էր տարբեր մեկնաբանություններ և անհամաչափ կիրառման ռիսկեր։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հավելավճարի հաշվարկման մեխանիզմը՝ ապահովելով դրա միասնական, թափանցիկ և կանխատեսելի կիրառումը բոլոր պետական թանգարաններում։

3 Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 27-ի «Պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման նպատակը պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացումն է՝ այն համապատասխանեցնելով գործող օրենսդրական պահանջներին և կառավարման ապակենտրոնացման սկզբունքներին։ Միաժամանակ նպատակ է դրվում հստակեցնել ատեստավորման ընթացակարգերը և հավելավճարի հաշվարկման մեխանիզմը՝ ապահովելով միասնական, թափանցիկ և արդար կիրառություն։

Կարգավորման բնույթը իրավակարգավորիչ է, քանի որ այն սահմանում է ատեստավորման գործընթացի կազմակերպման նոր մոտեցումներ, վերանայում է լիազորությունների բաշխումը՝ դրանք վերապահելով թանգարաններին, ինչպես նաև ճշգրտում է գործող կարգի առանձին դրույթները՝ ուղղված դրանց կիրառելիության և արդյունավետության բարձրացմանը։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:

5 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրարկման արդյունքում ակնկալվում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացում և դրա ապակենտրոնացում՝ ապահովելով, որ այն իրականացվի անմիջապես թանգարանների կողմից՝ տնօրենի լիազորությունների շրջանակում։ Սա կնպաստի գործընթացի օպերատիվության բարձրացմանը, ոլորտային առանձնահատկությունների առավել լիարժեք հաշվառմանը և պատասխանատվության հստակ բաշխմանը։

Միաժամանակ ակնկալվում է հավելավճարի հաշվարկման հստակ և միասնական մեխանիզմի ներդրում, ինչը կապահովի համակարգի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և արդարությունը, ինչպես նաև կխթանի աշխատողների մասնագիտական զարգացման և արդյունավետ աշխատանքի մոտիվացիան։

6 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն

Սույն իրավական ակտի ընդունման կապակցությամբ առաջարկվող 507 միլիոն դրամ ծախսի 253,5 միլիոն դրամը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2026 թվականի ընթացիկ բյուջեի հատկացումների շրջանակում (նախարարության ենթակայության թանգարանների մասով), ուստի Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ընթացիկ տարվա բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում: 2027 թվականի և հաջորդող տարիների համար բոլոր պետական թանգարանային աշխատողների համար ծախսը կներառվի 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում և 2027 թվականի բյուջետային հայտում:

7 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

8 «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես «հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում», «իրավական դաշտի կատարելագործում», «թանգարանների և գրադարանների՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտների կայացում, հասարակության բոլոր շերտերի և խմբերի համար ոչ ֆորմալ կրթության և ժամանցի միջավայրի ապահովում» կետերը:

9 Այլ տեղեկություններ.

Չկան:

 

  • Duration

    01.04.2026 16.04.2026
  • Type

    Order

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

  • Link to the initial version

    https://www.arlis.am/hy/acts/196893

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 352

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: