Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 31.01.2025 - 16.02.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին     Նախագծի ընդունման դեպքում պետական գույքն անհատույց օգտագործման կտրամադրվի Կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանն սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար՝ ծրագրով սահմանված ժամկետներում։ Ներկայումս առկա են մի շարք դեպքեր, երբ ներդրողերը ներկայացրել են երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված նշված բնագավառների զարգացմանը և էական նշանակություն ունեն  համապատասխան ոլորտների զարգացման համար, սակայն, Կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման դրույթներին ամբողջությամբ չհամապատասխանելու պատճառաբանությամբ, չեն կարող բավարարվել։ Նախագծի ընդունման դեպքում, բոլոր այն ծրագրերի համար, որոնց իրականացմանը Կառավարությունը հավանություն կտա, պետական սեփականություն հանդիսացող գույքերը կտրամադրվեն անհատույց օգտագործման՝ որոշակի արտոնյալ պայմաններով, սակայն միևնույն ժամանակ կհսկվեն համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից։
0 743

В стадии разработки

Обсуждалось 26.01.2024 - 12.02.2024

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ։
0 2040

В стадии разработки

Обсуждалось 11.09.2023 - 28.09.2023

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է` «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մաս կազմող՝ «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկից:
0 2674

В стадии разработки

Обсуждалось 11.05.2023 - 27.05.2023

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի՝ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում ներառելու վերաբերյալ։
0 2516

В стадии разработки

Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 404 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի թիվ 404 և 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
0 4755

В стадии разработки

Обсуждалось 15.09.2021 - 02.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2011թ. մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ նախատեսվում է կատարել փոփոխություններ՝ հստակեցնելով ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության թվով 3 բնակելի տարածքների մակերեսների, հաշվեկշռային արժեքների հստակեցման հետ:
0 5028

В стадии разработки

Обсуждалось 11.05.2020 - 31.05.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին  ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Որոշման մեջ տեղ գտած`մակերեսների հետ կապված վրիպակների ուղղում:
0 6736