Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 26.02.2024 - 13.03.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 11-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Տավուշի մարզում նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգահեռ սովորողների գնահատման սահմանված չափանիշների գործարկման գործընթացում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ՝ ինչպես ձևակերպումների, այնպես էլ տեխնիկական, որոնց շտկման նպատակով էլ իրականացվում են նախագծով ներկայացվող փոփոխություններն ու լրացումները:  Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզին համապատասխանեցնել գնահատման չափանիշների ներդրման ժամանակացույցը, ՀՀ Տավուշի մարզում գնահատման չափանիշների ներդրման գործընթացում ծագած խնդիրների հիման վրա իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ գործընթացի իրավաչափ կազմակերպման և իրականացման նպատակով:
8 2025

Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է «ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ և 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով փոփոխություններ կատարելը, դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվելիք «Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման ժամկետներին:
0 927

Обсуждалось 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 222 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 1599

Обсуждалось 04.04.2022 - 19.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման արդյունքում ծագող հարաբերությունները:
0 3934

Обсуждалось 20.07.2021 - 04.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները: Նախագծով կարգավորվում են կադաստրային քարտեզում առկա խնդիրները և անճշտությունները:
0 5092

Обсуждалось 01.09.2020 - 16.09.2020

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները:
2 10461

Обсуждалось 29.01.2020 - 15.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ) ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանների, սահմանների կոորդինատների ու տարածագնահատման գոտիականության քարտեզների սահմանում:  
2 10330

Обсуждалось 12.03.2019 - 28.03.2019

«Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթ    Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝    Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ,    անշարժ գույքի շուկայական գնահատու­թյուն­ների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարք­ների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ,    պայմանագրային և գնահատված գների անցկա­ցում (մուտքագրում) քարտեզների վրա, գնային գոտիների առանձնացում, գոտուց գոտի անցման գործակիցների, առանձնացված գնային գոտի­ների նկարագրում, վերլուծությունների հիման վրա բազային արժեքների, ինչպես նաև  շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների որոշում:  
5 13269