Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 25.07.2025 - 11.08.2025

«Պետական ծառայողի կատարողականի կառավարման կարգը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, էկոպարեկային ծառայողների, հարկադիր կատարողների և պրոբացիայի ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման և հարակից օրենքների և որոշման նախագծեր           Կատարողականի գնահատման համակարգի վերանայման նպատակով 2020 թվականի հունվարից Թվինինգ ծրագրի շրջանակում մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների հետագա իրականացմանը» ենթածրագիրը (այսուհետ՝ նաև Ծրագիր), որի մի բաղադրիչը վերաբերում էր կատարողականի գնահատման համակարգին:            Ծրագրի ընթացքում Փորձագետների հետ համատեղ քննարկվել է կատարողականի կառավարման մի քանի մոդել և վերջին քննարկումների արդյունքներով որոշվել է գործող մոդելից պահպանել Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրականացվող գնահատումները, սակայն նաև վերանայել աշխատանքային ծրագրերի կազմման և կոմպետենցիաների գնահատման գործող փորձը, և նախատեսել գնահատման արդյունքների ամփոփման և այդ արդյունքների օգտագործանը վերաբերող կարգավորումներ:            Աշխատանքային ծրագրերի կազմման գործընթացի առումով Փորձագետների հիմնական առաջարկությունը վերաբերում էր քանակական նպատակներից որակական նպատակների անցման խնդիրներին: Այն կարող է միջոց հանդիսանալ կառավարության ծրագրով նպատակադրված թիրախների ձեռքբերման առավել իրատեսական ծրագրեր կազմելու և աշխատանքի պլանավորման վերևից ներքև շղթայում յուրաքանչյուր օղակի դերը կարևորելու գործընթացների համար:           Հաջորդ կարևոր քայլը, քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման արդյունքների և վերապատրաստման ծրագրի միջև կապի ապահովումն է, որը բխում է  Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասից: Այս գործընթացը նախատեսվում է ապահովել վերահսկողության (մշտադիտարկման) փուլից սկսած ծառայողի ամենօրյա աշխատանքի, որոշ դեպքերում եռամսյակային գնահատման միջոցով նրա մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների գծով վերապատրաստման կարիքների բացահայտման միջոցով: Բացի այդ, գործող օրենսդրությամբ նախատեսված կառավարչական և անձնային հմտությունների փոխարեն կգնահատվեն ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված կոմպետենցիաները. դրանք կգնահատվեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտին՝ դարձյալ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում:           Կատարողականի գնահատման գործընթացը պետք է ամփոփվի անմիջական ղեկավարի կողմից ծառայողի՝ տվյալ տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ գրավոր եզրակացության ներկայացմամբ, որը պետք է արտացոլի ծառայողի՝ տվյալ տարվա կատարողականի գնահատման արդյունքները, վերապատրաստման կարիքները և հաջորդ տարվա համար սահմանված նպատակները: Հիշյալ եզրակացության վերաբերյալ կարծիք կարող է հայտնել նաև ծառայողը:           Հարկ է նշել, որ Փորձագետներն առաջարկում էին յուրաքանչյուր տարվա կատարողականի գնահատման գործընթացը ավարտել ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցի անցկացմամբ, որի արդյունքում էլ անմիջական ղեկավարը պետք է ներկայացներ գրավոր եզրակացություն: Նախագծով պետական ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցը առաջարկվում է անցկացնել կողմերից մեկի նախաձեռնությամբ, որը ևս կիրառվող փորձ է:           Միևնույն ժամանակ, կոմպետենցիաների գնահատման համար Նախագծով առաջարկվում է սահմանել կոմպետենցիաների վարքագծային նկարագրությունները։           Հաշվի առնելով այն, որ Նախագծով առաջարկվում են կատարողականի կառավարման գործընթացի ամբողջական կարգավորումներ՝ նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը։ Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ լրացումներ կատարել մի շարք օրենքներում։
Մնաց {days} օր
0 1480

Обсуждалось 08.10.2024 - 23.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Եվրոպական միության Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ նախաձեռնության կողմից իրականացված Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցում Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված, ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության ժամկետի վերաբերյալ վերը նշված դիտարկումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ N 1 հավելվածով հաստատված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ պետական համակարգի վարձատրության առնչվող հիմնախնդիրը (պետական և մասնավոր հատվածների աշխատաշուկայի վերլուծության պարբերականությունը մեծ է՝ 3 տարի) հաշվի առնելով Օրենքով նախատեսվել է աշխատաշուկայի վերլուծության իրականացման ժամկետը սահմանել ամենամյա պարբերականությամբ։ Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի («ԱՄՀ») աշխատակազմի կողմից տեխնիկական խորհրդատվության 2022 թվականի զեկույցում ներկայացված դիտողությունները և առաջարկությունները հիմք ընդունելով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ապահովվել են համապատասխան իրավական հիմքեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու և վերլուծելու, վարձատրության և զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար: Նախագծով նախատեսվում է սահմանել վերոնշյալ տեղեկատվությունը հավաքագրելու և վերլուծելու կարգը։ Վերը ներկայացվածից բացի Նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության կարգը սահմանող դրույթներում, որի համար հիմք են ընդունվել ԵՄ ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների առաջարկությունները:
Մնաց {days} օր
0 2635

Обсуждалось 23.05.2024 - 13.06.2024

«Պետական ծառայողի կատարողականի կառավարման, կատարողականի գնահատման հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման և հարակից օրենքների և որոշումների նախագծեր Նախագծերի փաթեթով նախատեսվում է արդիականացնել կատարողականի գնահատման համակարգը, որով կնախատեսվի անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմաններ։
Մնաց {days} օր
0 4214
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: