Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

20.03.2026 04.04.2026
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ 2026 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր մարմինների ենթակայությամբ։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել տվյալ ենթաօրենսդրական իրավական ակտում՝ այն գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական» ձևակերպումը փոխարինել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության» ձևակերպմամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բացառիկ ընդունակությունների գնահատումն իրականացվում է տարածքային մանկավարահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: «Հայոց պատմություն» ձևակերպման փոխարինումը «Հայաստանի պատմություն» ձևակերպումն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչներում և առարկայական ծրագրերում կիրառվող ձևակերպման հետ միասնականությունը:
Մնաց {days} օր
0 97

Обсуждалось 17.02.2025 - 04.03.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են էքստեռն կարգով անցկացվող քննությունների գործող իրավակարգավորման մեջ առկա բացերի լրացմանն ու որոշ ձևակերպումների շտկմանը։ Գործող իրավակարգավորմամբ էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններն անցկացվում են միայն 2-րդ քննաշրջանում։ Նախագծով առաջարվում է հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար պետական ավարտական քննություններ կազմակերպել  նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում, ինչը բավականին կարևոր փոփոխություն է այն դրսեկների համար, ովքեր հետագայում կրթությունը պլանավորում են շարունակել բուհերում և ընդունելության քննություններ հանձնել դեկտեմբեր կամ հունվար ամիսներին։ Նախագծով հստակեցվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար իրականացվող էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման հետ կապված կարգավորումները։
Մնաց {days} օր
18 2948

Обсуждалось 08.01.2024 - 24.01.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ    Սույն նախագծի մշակումը պայմանավորված է էքստեռն կարգով փոխադրական և ավարտական (այդ թվում՝ ազատազրկված անձանց համար) քննություններ կազմակերպելու ընթացակարգերում որոշակի մոտեցումներ վերանայելու, հանրակրթության ոլորտում իրականացվող բովանդակային բարեփոխումների համատեքստում սովորողների փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից:    Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար ավարտական փաստաթուղթ ունենալու հնարավորությունը՝ հետագայում հասարակական ինտեգրման, սոցիալական խնդիրների կարգավորման հիմքեր ստեղծելով: Սահմանված են նաև քննական հանձնաժողովի ձևավորման,  քննությունները համապատասխան քրեակատարողական հիմնարկներում կազմակերպելու հետ կապված կարգավորումները: Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարրական դասարաններում գնահատման նոր համակարգի անցնելու դեպքում դասարանից դասարան փոխադրվելու սկզբունքը կպահպանվի,  1-3-րդ դասարանի սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման արձանագրություն ունենալու դեպքում: Այս պարագայում  մանկավարժական խորհրդի որոշմամբ բնութագրող գնահատման հիման վրա 1-3-րդ դասարանների սովորողը ներկայացվում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հաստատությանը՝ սովորողի բացառիկ ընդունակությունը գնահատելու համար, դրական արձանագրությամբ սովորողը մասնակցում է փոխադրական քննություններին: Բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում հաստատությունը կդիմի Նախարարությանը՝ սովորողին հաջորդ դասարան փոխադրելու համար:  ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի N 388-Ն հրամանի պահանջներին համահունչ կառնա: ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերին համապատասխան միջոցառում իրականացնելու հնարավորություն կստեղծվի, կբարելավվի ազատազրկվածերի սոցիալական ինտեգրման խնդիրը:
Մնաց {days} օր
0 3466
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: