Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 27.03.2024 - 30.04.2024

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ  հետևյալ իրավական ակտերում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․  «31) մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախագծված կամ նախատեսված կամ շուկայահանված չէ իր կյանքի ցիկլի ընթացքում բազմակի օգտագործման համար, ինչպես նաև նախատեսված չէ արտադրողին  վերադարձման և կրկնակի օգտագործման համար այն նույն նպատակով, ինչի համար արտադրվել է։»։   Օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «2.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է. 1) պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի) առկայությունը կամ օտարումը. 2) մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը:»։ - արգելքը  ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ - «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է. 158-րդ հոդվածի 12-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1-ին մասով. «12.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր  իրականացնելիս «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով արգելվող ապրանքների առկայությունը կամ օտարումը՝ առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ: Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։ - Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ առաջարկվող 12.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, - «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է. - ամրագրել   «դիտարկում» հասկացությունը, - օրենքը լրացվում է «Դիտարկումների իրականացումը» 5.1 հոդվածով, որում ամրագրված են դիտարկման ձևով վերահսկողության իրականացման վերաբերյալ կարգավորումներ՝ պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի ապրանքատեսակների, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների համար, ինչպես նաև նախագծով ապմրագրվել են որոշ փոփոխություններ՝  Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի առաջարկով։
Մնաց {days} օր
5 6954
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: