Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 21.02.2025 - 10.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Գործող իրավական կարգավորումների պայմաններում Mobile ID դիմելու և ստանալու հնարավորություն ունեն միայն ՀՀ քաղաքացիները, ովքեր ստացել են նույնականացման քարտ։ Միևնույն ժամանակ պետական առցանց ծառայությունների ավելացմամբ պայմանավորված առաջացել է Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների համար նշված ծառայությունները հասանելի դարձնելու հնարավորություն։ Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, օտարեկրացին կարող է կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնել և կացության քարտը ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորված անձի միջոցով նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվող և բնակվող օտարերկրացին իրավունք ունի ստանալ հանրային ծառայությունների համարանիշ։ Մինչդեռ, պետական առցանց ծառայությունները կարող են մատուցվել միայն խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ, ինչով պայմանավորված էլ Նախագծով սահմանվել են համապատասխան կարգավորումեր օտարեկրացիների մասով, այն է՝ վերջիններս կկարողանան դիմել և ստանալ Mobile ID՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից նույնականացման վերաբերյալ օտարերկրացիների հաշվառման համակարգում համապատասխան նշում կատարելուց հետո, որի համար օտարերկրացին նախապես պետք է ներկայանա Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Վերոգրյալի համատեքստում՝ իրավական միատեսակ կիրառություն ապահովելու նպատակով, Նախագծով սահմանվել է, որ նշված դրույթը տարածվում է նաև մինչ սույն կարգավորումներն ուժի մեջ մտնելը կացության կարգավիճակ և համապատասխան վավեր հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող վավեր տեղեկանք ունեցող օտարերկրացիների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 1791

Обсуждалось 12.05.2022 - 27.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 779-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի շրջանակում ներառված են նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից տրամադրվող փաստաթղթերը: Նշված հաստատություններից ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացնելու նպատակով անհրաժեշտ տեղեկություներ կամ իսկության հավաստող տեղեկություններ ստանալու նպատակով Արդարադատության նախարարությունը դիմում է պետական կառավարման այն մարմնին, որի ենթակայության ներքո գտնվում են ուսումնական կամ բժշկական հաստատությունները կամ փոխօգնության կարգով՝ համապատասխան գերատեսչությանը: Ստեղծված իրավիճակը արհեստականորեն երկարաձգում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը՝ հայցվող տեղեկությունների ստացմանը երկու և ավելի մարմիններ ներգրավվելու պատճառով:  Հարցումները կատարվում են փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային միասնական համակարգի, իսկ դրան համակցված չլինելու դեպքում՝ փոստային ծառայության միջոցով, որը նույնպես գործընթացի երկարաձգման պատճառ է հանդիսանում: Նախագծով առաջարկվող լրացումները հնարավորություն կընձեռեն Արդարադատության նախարարությանը անմիջականորեն դիմել հայցվող մարմիններին կամ անձանց (ստորաբաժանումներին, իրավաբանական անձանց և այլն) չծանրաբեռնելով համապատասխան գերատեսչություններին լրացուցիչ, միջնորդավորված վարչարարությամբ: Էլեկտրոնային փոստի միջոցով հարցումներ կատարելը և պատասխաններ ստանալը երաշխավորելու է ապոստիլի վավերացման արագ գործընթացի կազմակերպումը և քաղաքացիների սպասարկումը, որը բարենպաստ է անդրադառնալու պետության կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացին:
Մնաց {days} օր
0 5142

Обсуждалось 06.08.2019 - 22.08.2019

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմամբ, մասնավորապես՝ ՀՀ տնտեսավարողների համար ԵԱՏՄ տարածքում կազմակերպվող պետական գնումներին մասնակցելու հնարավորության ստեղծմամբ։
Մնաց {days} օր
3 15101

Обсуждалось 13.03.2017 - 28.03.2017

«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եվ օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի №1595-ն եվ 2010 թվականի մարտի 4-ի n 198-ն որոշումների մեջ փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապե­տությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն առնչվող գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 11164
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: