Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 09.08.2017 - 24.08.2017

ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված 4 ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակներ: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետների կողմից մշակվել են կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման և քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով ոստիկանության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակները, որոնք կդառնան ՀՀ կառավարության 25 սեպտեմբերի 2015թ. N 1141-Ն որոշման հավելվածներ: 
0 1093

В стадии разработки

Обсуждалось 13.06.2017 - 04.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Oրենքի նախագիծը սահմանում է համալիր և էկոհամակարգային մոտեցմամբ կառավարման շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունն ու օգտագործումը, դրանց բարելավումն ու վերականգնումը խթանելու հիմունքները, ինչպես նաև էկոհամակարգի կառավարման, բնապահպանական համալիր պլանավորման, միասնական մոնիթորինգի ու տեղեկատվական հոսքերի կառավարման, էկո-պիտակավորման ու էկոլոգիական աուդիտի իրականացման, վնասի հատուցման իրավական հիմքերը և կարգավորում է բնապահպանության ոլորտում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից իրականացվող Էկոլոգիական քաղաքականության հետ կապված հասարակական հարաբերությունները:
1 1034

В стадии разработки

Обсуждалось 29.03.2017 - 19.04.2017

Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Հաստատվում է Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի
0 892