Обсуждалось 09.12.2020 - 24.12.2020 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով, որով ամրագրվել է ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմք: Առաջարկված դրույթին համապատասխան խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը։ 0 1 0 2551
В стадии разработки Обсуждалось 21.03.2019 - 06.04.2019 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքներ Նախագծերով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Ջրի ազգային խորհրդի գործունեության, լիազորությունների հետ կապված դրույթները։ 2 3 6 3069
В стадии разработки Обсуждалось 11.01.2019 - 31.01.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ Ուսումասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ջրօգտագործողների բացակայում են ջրաչափերը/հոսքաչափերը կամ ջրաչափական սարքերը՝ ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը: 1 3459