В стадии разработки Обсуждалось 02.12.2020 - 17.12.2020 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում տալ «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացության, ինչպես նաև վերջինիս համապարփակ արգելքի սահմանումը՝ հաշվի առնելով աշխատանքային իրավունքների պաշտպանության կառուցակարգերում այդ արգելքի էական դերն ու նշանակությունը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից: 1 0 2 734