24.02.2021 15.03.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են սպառվող թարմ կամ պաղեցրած ձկան պաշարների հաշվառման և գնահատման համար անհրաժեշտ իրավական գործիքակազմը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում հաշվառել և գնահատել հանրապետությունում թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձկան պաշարները, կանոնակարգել առանձին ձկնատեսակների իրացման և սպառման ընթացակարգերը: Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգի և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշմամբ սահմանված Հավելված N 2-ի ապրանքների ցանկում ավելացնել նոր ապրանքատեսակներ` թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձուկ: 0 0 0 77