Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

18.12.2025 05.01.2026
Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2026 – 2031 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2026 – 2031 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է որակի ենթակառուցվածքի ոլորտի բարելավման և արդիականացման անհրաժեշտությունից: Նախագիծը նպատակ ունի սահմանել Հայաստանի որակի ենթակառուցվածքի նոր ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն)։ Որակի ենթակառուցվածքն անհրաժեշտ է ներքին շուկաների արդյունավետ գործունեության համար, իսկ դրա միջազգային ճանաչումը կարևոր է արտաքին շուկաներ մուտք գործելու հարցում: Որակի ենթակառուցվածքը տնտեսական զարգացմանը, ինչպես նաև էկոլոգիական վիճակին ու սոցիալական բարեկեցությանն օժանդակելու և պահպանելու չափազանց կարևոր տարրերից մեկն է, որը հիմնված է չափագիտության, ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկողության վրա: Սույն ռազմավարական ծրագրի նպատակը որակի ազգային ենթակառուցվածքի հաստատությունների նշանակության, կարողությունների և իրավասությունների երկարաժամկետ զարգացման ապահովումն է, ինչը կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը, արտահանումների ավելացմանը, առևտրի դիվերսիֆիկացիային, մրցունակ գներով անվտանգ, որակյալ ապրանքների մատակարարմանը, բնակչության անվտանգության պաշտպանությանը ու շրջակա միջավայրի պահպանությանը: 2026-2031թթ.-ի որակի ազգային ենթակառուցվածքի ռազմավարական ծրագրի հիմքում ընկած են չափագիտության, համապատասխանության գնահատման, ազգային ստանդարտների և շուկայի վերահսկողության ծառայություններից օգտվողների կարիքների համապարփակ գնահատումը և ՀՀ կառավարության 2010-2020թթ.-ի որակի ազգային ենթակառուցվածքի ռազմավարությունը: Վերջինս անդրադառնում է հնարավոր բացերին` ներկայացնելով այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է ամրապնդել որակի հաստատությունները, որպեսզի դրանք տրամադրեն շուկայի պահանջարկին համապատասխանող, միջազգայնորեն ճանաչված ծառայություններ, ինչպես նաև օժանդակում է նորարարությանը և հարատևորեն աճող մրցունակ շուկաների հասանելիությանը:
Մնաց {days} օր
0 184
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: