Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

20.11.2025 05.12.2025
«Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Նախագծերի նպատակը Հայաս­­­տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայ­տա­րարագրման համա­կարգի պարզեցման և բարելավման շրջանակներում եկամտային հարկի տարե­կան հաշ­վար­կում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ և շեմեր սահմանելն է:
Մնաց {days} օր
0 644

Обсуждалось 18.11.2025 - 03.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է վերանայել 2026 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, քանի որ «Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը, որը 2026 թվականի համար, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների կազմում է 35875 դրամ` 2025 թվականի 34581 դրամի փոխարեն: ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող գործոններ, որոնց թվում է 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի (ՀՀ-ում հաշվառված և համարանիշ ունեցող) և անշարժ գույքի առկայության մասով սահմանված բացառող գործոնները: Անհրաժեշտություն է առաջացել փոխել ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը՝ 2015 թվականի փոխարեն 2016 թվական՝ պահելով վերջին 10 տարվա արտադրության գաղափարը, իսկ անշարժ գույքի գույքահարկը 2026 թվականի համար սահմանել՝ հաշվի առնելով 2026 թվականին նախատեսվող անշարժ գույքի գույքահարկի 25 տոկոս աճը: Նախագծով առաջարկվում է վերագրում չկատարել նաև ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողներին։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է պիլոտային 2 մարզերում (ՀՀ Կոտայք և Սյունիք) ներդրված գնահատման նոր համակարգի լավարկման, իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների կարգավորման, այդ համակարգին սահուն անցման, ինչպես նաև անապահովության գնահատման գործող համակարգի հիման վրա նշանակված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման շարունակականությունն ապահովելու հանգամանքներով:  
Մնաց {days} օր
2 546

Обсуждалось 30.06.2025 - 15.07.2025

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները հաստատված են  2006 թվականի  փետրվարի 2-ի կառավարության N160-Ն որոշմամբ, որը մինչ օրս օդի որակի չափանիշներ սահմանող միակ փաստաթուղթն է: Որոշմամբ սահմանված է 389  քիմիական նյութերի համար կարճաժամկետ (20-30 րոպե) և օրական միջին առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների (ՄԹԿ) չափանիշներ։ Նախագիծը մոտարկվել է 2024/2881 հրահանգի պահանջներին, որոնք սահմանում են օդի որակի գնահատման համար աղտոտող (վնասակար) նյութերի, մասնավորապես հիմնական վնասակար նյութերի և ծանր մետաղների, մի քանի տարբեր տեսակի ստանդարտներ: Նախագծով սահմանվել են նաև մթնոլորտային օդի աղտոտվածության չափման մեթոդները և ստանդարտացված չափման մեթոդները, չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները:
Մնաց {days} օր
0 1707
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: