Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
07.12.2018 23.12.2018
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով նախատեսվում է սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը հաճախորդների սպասարկման իր գործառնական գրասենյակներում և ինտերնետային կայքում որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում հրապարակում է և հետագայում յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը՝ տվյալ տարվա առնվազն հունվարի 1-ի դրությամբ թարմացնում է՝       - իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված բնակավայրերի ցանկի, այդ բնակավայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում՝ Երևան քաղաքի համար՝ ըստ վարչական շրջանների,                    - իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկի, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկի և այդ բնակավայրերում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
0 102

В стадии разработки

Обсуждалось 13.03.2018 - 28.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր  միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում»
0 1152

В стадии разработки

Обсуждалось 07.12.2017 - 31.01.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող մի շարք հաշվետվություններ միավորել մեկ ընդհանուր հաշվետվության ձևի մեջ: Համաձայն նոր նախագծի՝ ծառայություններ մատուցող անձինք հաստատված հաշվետվությունների լրացված և ստորագրված տարբերակները հանձնաժողով են ներկայացնելու առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով՝ ուղեկցող գրությամբ: Հաշվետվության ձևերը ծառայություններ մատուցող անձինք պետք է ներբեռնեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքից (www.psrc.am), լրացնեն և ստորագրեն դրանք, այնուհետև լրացված և ստորագրված հաշվետվությունների, ինչպես նաև ուղեկցող գրության սկանավորված տարբերակներն ուղարկեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Միաժամանակ, համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվությունը պետք է հանձնաժողով ներկայացվի տարեկան կտրվածքով, իսկ մյուս հաշվետվությունները՝ կիսամյակին կտրվածքով:  Համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվության ձևում հանվել են ամրակցված կապի ակտիվ բաժանորդների վերաբերյալ սյունակները, քանի որ ամրակցված կապում ակտիվ բաժանորդային համար հասկացությունը չի օգտագործվում, այլ միայն օգտագործվում է զբաղեցրած բաժանորդային համար հասկացությունը: Բացի այդ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության հաշվետվության ձևում հանվել են մի քանի տեխնոլոգիաներ պարունակող տողեր, որոնք ակտուալ չեն և լիցենզավորոված անձինք այդ տեխնոլոգիաներով ծառայություններ չեն մատուցում: Նույն հաշվետվության ձևում 5-րդ կետը՝ ծառայությունների մատուցման փաստացի տարածքի վերաբերյալ, մշակվել է և ներառում է ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի, բնակավայրերի, գործող տեխնոլոգիաների և բաժանորդների քանակի:
0 1359

Проект принят

Обсуждалось 27.01.2017 - 12.02.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր  միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում»
0 1804