Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 19.10.2020 - 03.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի շահութահարկ վճարող ջրօգտագործողների կողմից առանց գործնական խոչընդոտների և առավել արդիական միջոցների կիրառմամբ իրականացնել ֆիզիկական անձանց դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման նպատակով ծանուցումների տրամադրման գործընթացը:
0 1833

Обсуждалось 16.01.2020 - 31.01.2020

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է  տնտեսության մրցունակության բարձրացում, արտահան­մանը միտված արտադրությունների զարգացում, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների  ավելացում, պարենային անվտանգության տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում, բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական ապրանք արտադրողների թվի ավելացում, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծում։
0 4387

Обсуждалось 02.11.2018 - 22.11.2018

««Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար արդյունաբերական գոտում ավելի արդյունավետ պայմանների ստեղծմամբ։        Ներկայումս Հայաստանի Հանրպետությունում չեն ձևավորվել արդյունաբերական գոտիներ և նրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։ Ուստի նման արտոնությունները խթան կհանդիսանա արդյունաբերական գոտիներում օտարերկրյա ներդրողների համար, հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում։
2 4620

В стадии разработки

Обсуждалось 16.08.2018 - 01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կաճեն լիզինգային գործարքների ծավալները, ինչը կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, սարքավորումների արդիականացմանը, հարկային մուտքերի ավելացմանը:
0 3415

Обсуждалось 15.06.2018 - 01.07.2018

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում:
0 3260

Обсуждалось 19.03.2018 - 04.04.2018

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում:
1 3693

Проект принят

Обсуждалось 16.02.2017 - 20.03.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյան հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը  սահմանելուն:
0 3960

Проект принят

Обсуждалось 16.02.2017 - 20.03.2017

««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծն ուղղված է հիմնական մի­­­ջոցների ամորտիզացիոն մասհանումների կատար­ման գործող համակարգը կա­տա­րե­լա­գոր­ծելուն:
0 5003