Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

18.03.2026 02.04.2026
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ 2026 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր մարմինների ենթակայությամբ։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել տվյալ ենթաօրենսդրական իրավական ակտում՝ այն գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։
Մնաց {days} օր
0 117

Обсуждалось 06.10.2025 - 21.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1717-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը կկանոնակարգի և կդյուրացնի Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության շրջանակներում ֆինանսական պլանավորման, մասնավորապես՝ դրա շրջանակներում հետաղետային վերականգնման և այդ ուղղությամբ միջազգային ֆինանսական աջակցություն ներգրավելու գործընթացը, կապահովի հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավումն ու կառավարումն, ինչպես նաև ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ կնպաստի աղետների ռիսկի կառավարման շրջանակներում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցների ներգրավմանը։
Մնաց {days} օր
0 1632

Обсуждалось 23.10.2024 - 07.11.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ Որոշումը կհամապատասխանեցվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներով նախատեսված կարգավորումներին: 
Մնաց {days} օր
0 3026

Обсуждалось 12.10.2023 - 27.10.2023

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը՝ շեշտադրելով, որ ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից նշված հոդվածով սահմանված դեպքերում օգտվում են պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողները:
Մնաց {days} օր
0 4451

Обсуждалось 25.07.2022 - 10.08.2022

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների համատեքստում նախագծերի փաթեթով առաջարկվում է ձևավորել Ներքին գործերի նախարարություն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն ծառայության միաձուլման հիման վրա: Ներքին գործերի նախարարության ձևավորման պարագայում հնարավոր կլինի հստակ ապահովել ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման գործառույթների տարանջատումը և միևնույն ժամանակ միասնական համակարգի ստեղծումն ու միաձուլվող մարմինների ոլորտներում գործունեության արդյունավետության բարձրացումը:
Մնաց {days} օր
0 6610

Обсуждалось 15.02.2022 - 02.03.2022

ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը
Մնաց {days} օր
0 7332

Обсуждалось 13.01.2022 - 28.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հնարավորություն ստեղծել, որ գնման գործընթացներին մասնակցող ընկերությունները ունենան իրենց ֆինանսական գործարքները ճիշտ պլանավորելու հնարավորություն՝ հաշվի առնելով ֆինանսական կանխատեսելիության մակարդակի աճը
Մնաց {days} օր
0 7145

Обсуждалось 03.01.2022 - 18.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 12-ի թիվ 296-Ա որոշմամբ սահմանված կարգավորումների արդիականության ավարտով:
Մնաց {days} օր
0 6900

Обсуждалось 16.12.2021 - 31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առևտրա­­­կան (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող շահութահարկ վճա­րողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համա­­­­խառն եկամ­տից նվա­զեց­նելու հնարավորությունների ընձեռում
Մնաց {days} օր
1 7499
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: