Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 08.11.2023 - 23.11.2023

«ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սարքաշինության ոլորտը սահմանվում է որպես բարձր ճշգրտությամբ և գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական արտադրանքով զբաղվող ընկերությունների համախումբ: Ոլորտը ներառում է տնտեսական գործունեության հետևյալ հատվածները․ 1․ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրոնային բաղադրամասերի,  համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի, ժամացույցների (ձեռքի և այլ), ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի, օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի, մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունները): 2․ էլեկտրական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրաշարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ սարքերի,  մարտկոցների և կուտակիչների, Էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների, Էլեկտրական լուսավորման սարքավորանքի, կենցաղային սարքերի, այլ էլեկտրական սարքավորանքի արտադրությունները)։ 3․ մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում (ընդգրկում է ընդհանուր նշանակության մեքենաների, ընդհանուր նշանակության այլ մեքենաների, գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար մեքենաների, մետաղագործության համար մեքենաների և հաստոցների, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրությունները)։ Ոլորտի հիմնական արտադրատեսակներն են համարվում չափիչ և ստուգող սարքավորումները (անկյունաչափեր, աղաչափեր), ջերմակարգավորիչ սարքերը, բյուրեղների աճեցումը, օպտիկական և լազերային սարքավորումները, կապի միջոցները և համակարգերը, բժշկական և արդյունաբերական նշանակության գերկարծր և բարձր ճշգրտության գործիքները, Էլեկտրատեխնիկական սարքավորումները, կրթական լաբորատորիաների արտադրությունը։ Սարքաշինությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը։ Սույն ծրագրում ներկայացվում է ոլորտում առկա իրավիճակը, սահմանվում են ոլորտի ծրագրի նպատակները, թիրախները, սկզբունքները, վեր են հանվում հիմնական խնդիրները և առաջարկվում են դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։
0 1202

Обсуждалось 24.10.2023 - 08.11.2023

«ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում ոսկերչության և ադամանդագործության ոլորտի զարգացմանը, քանի որ այն  ստեղծում է բարձր ավելացված արժեք, ապահովում է հումքից վերջնական արտադրանք արժեշղթան, ունի արտահանման լոգիստիկայի կազմակերպման ավելի պարզ հնարավորություն և կլանում է մեծաքանակ աշխատուժ` լուծելով զբաղվածության խնդիրներ։ Ոսկերչության և ադամանդագործության ոլորտը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը: Ոսկերչությունը և ադամանդագործությունը արտադրության/մշակման և արտահանման ծավալները 2022 թվականին 2021 թվականի համեմատությամբ աճել են։ Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի միջոցառումների պլանը՝ ուղղված ԵԱՏՄ անդամ երկրների ոսկերչական արտադրանքի առաջմղմանը երրորդ երկրների շուկաներում։   Ոսկերչության և ադամանդագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության ոսկերչական և ադամանդագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, համաշխարհային մակարդակով բրենդի ճանաչելիության բարձրացման, միջազգային զարգացումներին համընթաց քայլելու ուղղությամբ։ Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նորարարական լուծումներով և ստեղծագործական մտքով դիզայներների, միջազգային հարթակներով ոլորտի արտադրանքի ներկայացվածության ապահովումը։  
0 1462

Обсуждалось 31.03.2022 - 15.04.2022

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆԳ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է արդյունաբերության մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավվմանը: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ արդյունաբերության գերակա ոլորտների զարգացման հայեցակարգին՝ նախանշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։ Նախագծի ընդունման արդյունքում գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսվարողների միջազգային մրցունակությունը: Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:
1 5238

Обсуждалось 17.10.2019 - 02.11.2019

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություն Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դեռևս խորհրդային տարիներից մեծ դերակատարում է ունեցել արդյունաբերության ճյուղը: Ներկայումս էլ ճյուղը պահպանում է իր դերակատարումը: Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը միտված էր տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման: Հաշվի առնելով համաշխարհային շուկայում ընթացող գործընթացները, միջազգային համագործակցության տենդենցները և այն, որ զարգացումն ինքնին դինամիկ գործընթաց է, արդյունաբերության ճյուղը զարգացման մեկ այլ մակարդակ փոխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում նոր լրացուցիչ ռազմավարական մոտեցումների կիրառման, որտեղ հաշվի կառնվեն ներկա ժամանակաշրջանի ներքին և արտաքին մարտահրավերները: Նոր` արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև Հայաստանի առանձնահատկություններով, մասնավորապես փոքր շուկայի առկայությունը, արտահանման հետ կապված լոգիստիկ բարդությունները՝ պետք է շեշտադրում կատարել այն ճյուղերի զարգացմանը, որոնք կարող են ապահովել առավել բարձր ավելացված արժեք ստեղծող արտադրանք (գիտատար, նորարարական), ինչպես նաև արտահանման տեսանկյունից առավել հեշտ լոգիստիկա ունեցող:
0 7234

Обсуждалось 03.03.2017 - 20.03.2017

«Զբոսաշրջության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության ծրագրի «Զբոսաշրջության զարգացում» բաժնի իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում: Նախագծերի նպատակն է նպաստել ներկա զարգացումների և նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, վիճակագրական-տեղակատվական համակարգի կատարելագործմանը, համակարգված ու արդյունավետ համագործակցության ապահովմանը, սահմանային անցման գործընթացների դյուրացմանը, մրցակցային շուկայի պաշտպանությանն ու զարգացմանը, ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությւնների ավելացմանը` առաջիկա հինգ տարիների ընթացքում հասցնելով համապատասխանաբար տարեկան ավելի քան 3.5 մլն և 2 մլն և մինչև 2020 թվականը` 2.5 մլն և 1.5 մլն:
0 20172

Проект принят

Обсуждалось 16.02.2017 - 03.03.2017

«Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարությունը 2016 թվականի հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը:  Ռազմավարության հիման վրա մշակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները, որոնց հիմնական նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում:       Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով` ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 %-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը։ բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ:  
0 12036