Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 19.06.2025 - 05.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2025-2030ԹԹ․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Ռազմավարական ծրագրով փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) զարգացումը ուղղակիորեն կապվում է դրանց մրցունակության բարձրացման հետ։ Այս մոտեցմամբ է պայմանավորված ռազմավարական ծրագրի անվան ընտրությունը։ Ձեռներեցության զարգացման կենսափուլերից յուրաքանչյուրի համար, հաշվի առնելով այդ փուլերի յուրահատուկ կարիքները, ռազմավարական ծրագիրն առաջադրում է թիրախային միջամտության ուրույն գործիքակազմ՝ հաջորդ փուլ սահուն անցումն ապահովելու նպատակով։ Ռազմավարական ծրագրի հենասյուներն են արտադրողականությունը, նորարարությունը, ներառական զարգացումը, կանաչ զարգացումը և դիմակայունությունը։ Դրանց հիման վրա ձևավորվել է ռազմավարության տեսլականը, որը պատկերում է Հայաստանը որպես ներառական, կայուն զարգացող տնտեսությամբ, բարեկեցիկ և դիմակայուն երկիր, որի առաջընթացի շարժիչ ուժը լինելու են մրցունակ ՓՄՁ-ները։ Ծրագրի տեսլականը, նպատակները և միջոցառումները մշակվել են հետևյալ սկզբունքների հիման վրա․ միասնական նպատակից բխող, փոխլրացնող, փոխկապակցված և նույն թիրախային խմբին ուղղված միջոցառումների համախմբում մեկ ծրագրի ներքո՝ բացահայտված հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ առաջարկելու համար, ձեռներեցության զարգացման կենսափուլերի առանձնահատուկ կարիքներից բխող ծրագրերի և դրանց բաղկացուցիչ միջոցառումների մշակում, համագործակցության խթանումը տնտեսավարողների միջև՝ արժեշղթաների և կլաստերների զարգացումը խրախուսելու նպատակով, ռազմավարական ծրագրի իրագործման արդյունավետությունն ու շարունակականությունն ապահովելու համար ինստիտուցիոնալ լուծումների մշակում, տնտեսական առաջընթացի չափման, թիրախավորման և դրա վրա ներգործության և՛ քանակական, և՛ որակական մոտեցումների որդեգրում, ծրագրերի մշակման և իրականացման գործում նախագծային մտածողության կիրառում՝ պարբերական փորձարկումների, լավարկումների և ճշգրտումների միջոցով։ Ռազմավարական ծրագիրը մշակվել է ոլորտի համապարփակ և խորքային վերլուծության արդյունքում։ Մասնավորապես, քանակական և որակական տվյալների հիման վրա իրականացվել է ՓՄՁ ոլորտի իրավիճակային վերլուծություն, որը բացահայտել է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության օրինաչափությունները, առանձնահատկություններն ու մարտահրավերները։   [1] Հղում [2] Հղում
Մնաց {days} օր
2 2932
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: