Обсуждалось 07.08.2020 - 22.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի ներկայացման, համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների մշակման, տեխնիկական առաջադրանքի կազմման միջոցառումների կատարման համար նախատեսված ժամկետների փոփոխությամբ: 2 4 1 1151
Обсуждалось 24.12.2019 - 17.01.2020 <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է, որ ռազմական ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրավունք ունի իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերահսկում: 8 13 4 3632
В стадии разработки Обсуждалось 15.02.2017 - 20.05.2017 «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը պետական գույքի կառավարման կառավարման ոլորտի զարգացման համար: Մասնավորապես` վարվող ընդհանուր քաղաքականության, պետական գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման արդիականացման, պետական մասնակցությամբ ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության բարելավման, ֆինանսատնտեսական ցուցանիշների կայունացման ուղղությամբ: 0 0 0 4044