Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
13.08.2019 28.08.2019
«Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծերի ընդունման նպատակներն են. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման համար. Սահմանել բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման պայմանները. Վկայագրերի տրամադրումն իրականացնել փախստական ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության. Վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային  հարցը: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի 108 ընտանիքների  արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի այդ անձանց 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:  Այս գործընթացը փուլային է, առաջին փուլում ընդգրկվել են Երևանի 5 վարչական շրջանների 108 ընտանիքներ: Մյուս ընտանիքները հնարավորությունը կունենա օգտվելու այս իրավունքից իրականացվող գործընթացի հաջորդ փուլերում՝ ըստ պետական բյուջեով նախատեսվելիք ծրագրերի:  
0 406

Обсуждалось 05.08.2019 - 20.08.2019

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտորնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին Առաջարկվող Համակարգի ներդրումը կնպաստի միգրացիայի կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ազգային անվտանգության ապահովմանը՝ միևնույն ժամանակ թեթևացնելով գործատուների վարչարարական բեռը։  Նշված փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայականից, քանի որ Հայաստանը չունի աշխատուժի քրոնիկ անբավարարությունը օտարերկրացիների հաշվին լուծելու խնդիր, այլ ունի միգրացիոն հոսքերի վերահսկողության և կարգավորման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների կիզակետում: 
0 216

Обсуждалось 13.05.2019 - 29.05.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, որում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը ներառված չէ։ Ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ցանկում ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից Միգրացիոն ծառայության վարչական շենքում  (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ. Ուլնեցու 31) և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ապաստան հայցողների կացարանում (հասցե՝ ք. Երևան քաղաքի Մոլդովական 29/1) նույնպես պետական պահպանություն ու անվտանգություն իրականացնելու վերաբերյալ կատարել լրացում։ 
0 447

Обсуждалось 09.01.2019 - 24.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի  օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի 2-րդ մասի 1-ե-2 կետով նախատեսված է «ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում» գործողությունը և որպես միջոցառման ակնկալվող արդյունք` ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումի ձևանմուշի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին
0 936

Обсуждалось 28.08.2018 - 15.09.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ««Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2012  թվականի դեկտեմբերի  27-ի  N 1691-ն  որոշման մեջ  լրացումներ  կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է՝ որոշմամբ կարգավորվող կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկել նաև «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին: Կարգավորման նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում գործող և ապաստան հայցողների ու փախստականների սոցիալական երաշխիքներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց դիտարկելն է՝ որպես սոցիալական փաթեթի շահառուներ:
0 1554

Проект принят

Обсуждалось 27.08.2018 - 12.09.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին    Նախագծի ընդունման արդյունքում իրավական համապարփակ կարգավորում կստանա Որոշման շահառու հանդիսացող` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութանն  ամրացված  շենքերում  բնակվող  փախստական ճանաչված  և ապաստան  ստացած անձանց սպասարկմանն ուղղված աշխատանքների իրականացումը, արդյունավետորեն կկարգավորվի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութան գործունեությունը:
0 1508

Обсуждалось 31.05.2018 - 17.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի  մայիսի 23-ի թիվ 02/16.11/7780-18 հանձնարարականի: Մշակելիս հիմք է ընդունվել 22.05.2018թ. Կառավարության նիստում հաստատված պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ ծառայության առջև դրված խնդիրները և գործառույթները:
0 1939

Обсуждалось 27.04.2018 - 13.05.2018

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ <<Փախստականների և ապաստանի մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու եղանակով` ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած բացասական որոշումների դատական կարգով բողոքարկման ժամկետը համապատասխանեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցը դատարան ներկայացնելու ժամկետին: Սահմանել փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց  բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը: Բացառել ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց ՀՀ-ում փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրումը:
0 2456

Обсуждалось 03.10.2017 - 19.10.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Սույն որոշման մեջ կատարվող փոփոխությունների նպատակն է ապաստան հայցողներին տրամադրել մեքենայական եղանակով տպագրված, անհրաժեշտ պաշտպանություն ունեցող վկայականներ:
0 2306