Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 05.02.2019 - 20.02.2019

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է սահ­մա­նել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները, ինչպես նաև մաքսային գործառնությունների համար գանձվող մաքսավճարը որպես պետական տուրք սահմանելու հետ կապված հարաբերությունները:
0 7900

Обсуждалось 28.06.2017 - 14.07.2017

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է` 1) տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերացման նպատակով համապատասխան փոփոխությունների իրականացում, 2) հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններին վերաբերող դրույթները, մասնավորապես՝ նախատեսվել է ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծվող երկրորդ ավտոմեքենայի համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման տրամադրում, ֆիզիկական անձանց կողմից 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային վճարների հաշվարկման բազայի նվազեցում չհարկվող՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններում հաշվառված ավտոմեքենաների օգտագործման հնարավորություն նաև տվյալ անձանց կողմից լիազորված անձանց կողմից, մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրներում չներառված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների՝ առանց իրավատիրոջ դիմումի բացթողման կասեցման հնարավորության վերացում, 3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման հնարավորության ամրագրում, 4) մաքսավճարների վճարման ժամկետների փոփոխություն (մաքսային հայտարարագրերի ներկայացմանը զուգահեռ վճարելու փոխարեն նախատեսվել է դրանց վճարում մինչև ապրանքների բացթողումը), 5) պարզեցնել լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով իրավաբանական անձանց ներկայացվող պահանջները, 6) հստակեցնել ժամանակավոր ներմուծման և արտահանման, վերամշակման, մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման պայմանները, 7) Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնների, փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևի և դրա լրացման կարգի, մաքսային հսկողության ընտրողականության համակարգի մեթոդաբանության, «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի կիրառման կարգի, հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման կարգի, մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրերի լրացման ընթացակարգի սահմանման իրավասության վերապահում Հայաստանի Հանրապետության կառավարությանը,  8) չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևի և ընդունման կարգի, ինչպես նաև վերամշակման ընթացակարգերի շրջանակներում թույլտվությունների տրամադրման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգի սահմանման իրավասության վերապահում վերադաս մաքսային մարմնին, 9) պայմանական բացթողնված, ինչպես նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանների հստակեցում, 10) մաքսավճարների սահմանում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման, չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման, ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային առաքանիներով առաքվող` Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով հայտարարագրվող առաքանիների հաշվառման համար:
0 12887