Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.08.2023 - 09.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կադաստրի կոմիտեի համակարգում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված Կոմիտեի հիմնական և աջակցող մասանագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, Կոմիտեի սպասարկման գրասենյակների և տարածքային (մարզային) ստորաբաժանումների գործունեության օպտիմալացմանը։
2 1418

Обсуждалось 20.02.2018 - 09.03.2018

ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 134-րդ կետի 4-րդ ենթակետը:       Այն նպատակ ունի հավասարակշռել առողջապահական մարդկային ներուժի հասանելիությունը` աշխարհագրական և/կամ սոցիալ-տնտեսական գործոնների առումով:  Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս հստակեցնել և ամբողջականացնել մարզային բժշկական հաստատությունների կադրերով համալրման հիմնախնդիրները, որոշակիացնել նպատակները, իրականացվելիք քաղաքականության  ուղղությունները`  2017-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում:
3 7945