Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

24.11.2025 16.12.2025
«Շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» Նախագծով առաջարկվող շարժական աղբյուրներից մթնոլորտն  աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը նպատակ ունի ապահովել շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման միասնական, միջազգային ստանդարտներին համապատասխան մոտեցում՝ ապահովելով տվյալների համադրելիությունը և հաշվարկների համահունչությունը ինչպես ճանապարհային տրանսպորտային միջոցներից, այնպես էլ ոչ ճանապարհային տրանսպորտային միջոցներից։
Մնաց {days} օր
2 423

Обсуждалось 02.07.2025 - 17.07.2025

ՀՀԿՀ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՉ ԿՈՇՏ ՊԱՏՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ» Սույն կանոնների հավաքածուն սահմանում է տարբեր կարգերի նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արտադրական և գյուղատնտեսական կազմակերպությունների մոտեցման և ներքին ճանապարհների, քաղաքային և գյուղական բնակավայրերի փողոցների և ճանապարհների ոչ կոշտ ճանապարհային պատվածքների նախագծման ժամանակ կոնստրուկտավորման և հաշվարկման պահանջները։Սույն կանոնների հավաքածուն պետք է օգտագործել ոչ կոշտ ճանապարհային պատվածքով նոր կառուցվող ճանապարհների, ճանապարհների վերակառուցվող տեղամասերի, ընդհանուր ճանապարհային ցանցի նախագծերի և տիպարային նախագծերի մշակման ժամանակ։
Մնաց {days} օր
0 1367

Обсуждалось 23.04.2025 - 08.05.2025

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը, իսկ անձի վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում` այն դադարեցնելու միջոցով նպաստել երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 1893

Обсуждалось 26.12.2024 - 10.01.2025

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20 ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների, ինչպես նաև՝ վարորդական վկայականի ստացման թվայանացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 2590

Обсуждалось 04.10.2024 - 19.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1816-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվեն 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշման պահանջները։
Մնաց {days} օր
0 2512

Обсуждалось 01.04.2024 - 16.04.2024

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման արդյունքում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի կլինեն նաև ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված և Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին։
Մնաց {days} օր
0 3355

Обсуждалось 30.05.2023 - 14.06.2023

««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Ներկայացվող օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից։ Որոշման այդ նախագիծը, որը մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, նպատակ ունի հստակեցնելու Որոշմամբ սահմանված համայնքների անվանումները (հաշվի առնելով նախորդ տարիներին իրականացված վարչատարածքային բարեփոխումները), ինչպես նաև ավելացնելու պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները և ընդհանուր դրական միտումները։
Մնաց {days} օր
0 4053

Обсуждалось 22.07.2022 - 07.08.2022

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունման նպատակն է նպաստել վարչական մարմինների կողմից քննվող գործերի արդյունավետությանը, ներդնել գործուն մեխանիզմներ վարչական իրավախախտումների հայտնաբերման և բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննության համար:
Մնաց {days} օր
0 5746

Обсуждалось 03.05.2022 - 19.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարությունը 2022 թվականից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում» ծրագրի իրականացումը պատվիրակել է Երևանի քաղաքապետին՝ ներկայացված որոշման նախագիծը նպատակ է հետապնդում Երևան քաղաքում մասնակիորեն բարելավելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վիճակը և նպաստելու ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովմանը:
Մնաց {days} օր
0 5439
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: