Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 10.06.2021 - 25.06.2021

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N1565-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունմամբ, որի կարգավորման առարկան ընդլայնվել է և ներառել հիդրոֆտորածխածինները, որոնք ջերմոցային գազեր են: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Այս նպատակով ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ օրենքով սահմանված պարտականությունների պատշաճ իրականացման, ինչպես նաև լիազոր պետական մարմնի գործառույթների իրականացման համար Կառավարության կողմից հաստատվում է կարգ՝ ըստ որի իրականացվելու է տնտեսավարողների կողմից ներկայացված հաշվետվությունների հաշվառում:
0 5272

В стадии разработки

Обсуждалось 01.03.2021 - 16.03.2021

«ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N591-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից։ Ուստի անհրաժեշտ է ապահովել ոլորտի նոր իրավակարգավորումներ, ինչպես նաև դրանց բարելավում՝ պայմանավորված ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների զարգացմամբ և որակական փոփոխությամբ:
0 3986

В стадии разработки

Обсуждалось 17.02.2021 - 04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N745-Ն որոշմամբ, սահմանվել է շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը։ Կանոնադրության 11-րդ կետում սահմանված են նախարարության հիմնական գործառույթներն ու նպատակները։ Նույն կետի 27-րդ ենթակետի համաձայն նախարարության գործառույթներից է հանդիսանում օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառումը։ Համաձայն նոր ընդունված՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջի՝ որպես լիազոր մարմնի գործառույթ է սահմանվել ոչ միայն օզոնային շերտը քայքայող նոյւթերի, այլ նաև՝ հիդրոֆտորածխածնների քանակությունների և փաստաթղթերի հաշվառումը։ Հետևաբար, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմնի գործառույթները վերանայել՝ համապատասխանեցնելով օրենքի պահանջներին։ Նախագծի ընդունմամբ կարգավորվում է պետական լիազոր մարմնի գործառույթները նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։ Մասնավորապես, շրջակա միջավայրի նախարարության կանոնադրության փոփոխման պարագայում կապահովվի օրենքով սահմանված լիազոր մարմնին վերապահված գործառույթների իրականացումը ոչ միայն օզոնային շերտը քայքայող նյութերի, այլ նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում:
0 4258

В стадии разработки

Обсуждалось 17.02.2021 - 04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման իրավակարգավորումները ոլորտային տեսանկյունից վերաբերում են բացառապես օզոնային շերտը քայքայող նյութերին, ինչը թերի կարգավորում է գործող օրենքի տեսանկյունից և այդ մասով հակասում է գործող իրավակարգավորումներին: Ուստի իրավական ակտի նախագծով փորձ է արվում ներդաշնակեցնելու գործող և նոր ընդունվող իրավական ակտերը և ապահովել արդյունավետ իրավակարգավորում:
0 3944

В стадии разработки

Обсуждалось 03.07.2020 - 18.07.2020

«ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը։ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունումից) հետո այդ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության իրավասությունների մեջ նախատեսվել է նաև հիդրոֆտորածխածինների ցանկի սահմանումը։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից սահմանել հիդրոֆտորածխածինների ցանկը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատում է կարգավորվող նյութերի (օրենքի իմաստով՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների) ցանկը։  
0 5034