Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

02.12.2025 17.12.2025
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-339-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-340-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-341-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման և հաշվառման ներկա իրավիճակը և առկա խնդիրները՝ նախագծերով առաջարկվում  է կատարել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ»-ի ներդրման և գործարկման ժամկետների փոփոխություն։ Նախագծերով առաջարկվում է նաև պետական տուրք վճարողների հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվը փոխարինել պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշվով։ Նշված փոփոխությամբ տարեկան պետական տուրքի գծով կատարվող վճարումները կհամարվեն եկամուտներ այն դեպքում, երբ կմարվեն տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները։
Մնաց {days} օր
0 130

Обсуждалось 30.10.2024 - 14.11.2024

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրավունքի խախտման փաստը: Նախագծով լրացուցիչ երաշխիք է նախատեսվում անձի արդար դատաքննության իրավունքի իրացման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության:
Մնաց {days} օր
2 2608

Обсуждалось 30.09.2024 - 17.10.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի բարելավելու գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացը և իրականացվող հարկային քաղաքականությունը, որը նպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 4414

Обсуждалось 18.08.2022 - 02.09.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N1481-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգի սահմանում
Մնաց {days} օր
0 4382

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1481-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրված ապրանքների սահմանահատման և հայտարարագրման ու բացթողման ընթացակարգերը, կրճատել մաքսային ձևակերպումների և սահմանահատման ժամանակային ծախսերը։
Մնաց {days} օր
0 4740

Обсуждалось 03.05.2021 - 23.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N1018-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուռուցքաբանական ծառայության բարելավման և շարունակական զարգացման հեռանկարային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով, նախագծով սահմանվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգել երկու տարով։
Մնաց {days} օր
0 6267
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: