Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 22.03.2024 - 06.04.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Անհուսալի համարվող հարկային պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N1269-Ն որոշումը, քանի որ վերջինիս համար որպես լիազորող նորմ հանդիսացող ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով ՀՀ կառավարության կողմից անհուսալի համարվող հարկային պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու դրույթ առկա չէ։
0 746

Обсуждалось 14.12.2023 - 30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չհաշվարկվելուն։
0 1223

Обсуждалось 14.11.2023 - 29.11.2023

«էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման իրավական հիմքերի ստեղծմամբ։
0 961

В стадии разработки

Обсуждалось 11.09.2023 - 27.09.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-Ի թիվ 1118-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է փոփոխություն և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-Ի թիվ 1118-Ն որոշման մեջ։   
0 1536

Обсуждалось 06.07.2023 - 21.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­­տակը հիպո­տե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­կարգի կիրա­ռության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է:
1 2414

Обсуждалось 09.06.2023 - 24.06.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են Օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը «Սնանկության մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաև «Սնանկության մասին»  օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ հստակեցնելու և հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսելու նպատակով։
1 2196

В стадии разработки

Обсуждалось 06.06.2023 - 21.06.2023

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման վերաբերյալ կանոնակարգումներ, մասնավորապես սահմանվել է, որ դրանք կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի կամ մեկ այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։ Արդյունքում ստացվում է, որ հարկային ծառայության պաշտոններ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` ժամանակավոր, զբաղեցնող անձինք հանդիսանում են պետական ծառայողներ, ուստի վերջիններիս վրա ևս կտարածվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը:
0 1466

Обсуждалось 18.05.2023 - 02.06.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Նախագծերի նպա­տակը ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքա­տե­սակների համար սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քա­չափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումն է
3 2178

Обсуждалось 27.04.2023 - 13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է, հարկման օբյեկտների կազմում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ինքնակամ՝ շինությունների, կցակառույցների առկայության դեպքում անշարժ գույքի հարկը հաշվարկել տարեկան դրույքաչափերի և 2,0 գործակցի արտադրյալով հաշվարկվող դրույքաչափերով:
0 1918