Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 18.11.2025 - 03.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է վերանայել 2026 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, քանի որ «Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը, որը 2026 թվականի համար, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների կազմում է 35875 դրամ` 2025 թվականի 34581 դրամի փոխարեն: ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող գործոններ, որոնց թվում է 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի (ՀՀ-ում հաշվառված և համարանիշ ունեցող) և անշարժ գույքի առկայության մասով սահմանված բացառող գործոնները: Անհրաժեշտություն է առաջացել փոխել ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը՝ 2015 թվականի փոխարեն 2016 թվական՝ պահելով վերջին 10 տարվա արտադրության գաղափարը, իսկ անշարժ գույքի գույքահարկը 2026 թվականի համար սահմանել՝ հաշվի առնելով 2026 թվականին նախատեսվող անշարժ գույքի գույքահարկի 25 տոկոս աճը: Նախագծով առաջարկվում է վերագրում չկատարել նաև ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողներին։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է պիլոտային 2 մարզերում (ՀՀ Կոտայք և Սյունիք) ներդրված գնահատման նոր համակարգի լավարկման, իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների կարգավորման, այդ համակարգին սահուն անցման, ինչպես նաև անապահովության գնահատման գործող համակարգի հիման վրա նշանակված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման շարունակականությունն ապահովելու հանգամանքներով:  
Մնաց {days} օր
2 553
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: