Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 27.01.2023 - 12.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորինս նվազեցնել քրեական օրենսգրքով նախատեսված և մասնավոր մեղադրանքի քրեական գործերի հիմնական չափորոշիչներին համապատասխանող հանրորեն վտանգավոր արարքների կապակցությամբ պետության կողմից լրացուցիչ և երբեմն նաև ավելորդ ռեսուրսների վատնումը, ինչպես նաև այդ գործերի քննության ծանրությունը դեպի դատարան տեղափոխելը՝ փոքր-ինչ թեթևացնելով քննչական մարմիններում գործերի քննության առկա հսկայական ծավալները:
0 1931

Обсуждалось 15.07.2022 - 30.07.2022

«Կոռուպցիոն ռիսկերի գնահատման, վերլուծության և կառավարման հայեցակարգը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ Հայեցակարգն ուղղված է հակակոռուպցիոն ոլորտի զարգացման, կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, վերլուծության և ռիսկերի զսպման միասնական քաղաքականության մշակմանը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել հանրային կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կառավարման նկատմամբ, սահմանել և կիրառել այնպիսի կառուցակարգեր, որոնք պետք է ոչ միայն կառավարելի դարձնեն կոռուպցիոն ռիսկերի առաջացումը, այլև բարեվարք միջավայր ստեղծեն ողջ  հանրային կառավարման համակարգում:
1 2920

Обсуждалось 25.12.2017 - 10.01.2018

Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողությունների նախնական ծրագիր Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողությունների նախնական ծրագիր   
2 9265