Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 10.08.2018 - 25.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նկատի ունենալով ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով նախատեսված միջոցառումների ծրագրի 4-րդ կետի դրույթները՜ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի մայիսի 23-ի «Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները հաստատելու մասին» թիվ 166-Ն հրամանում լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Նախագծի շրջանակներում նախատեսվել է պարտականություն մաքսային ծառայողների համար՝ ցուցաբերել պատշած և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ: Միաժամանակ, նախագծի շրջանակներում մաքսային ծառայողների նկատմամբ նախատեսվել է նաև «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության ՝ վարքագծի կանոնանները խատելու համար:
0 1989

В стадии разработки

Обсуждалось 10.08.2018 - 25.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նկատի ունենալով ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով նախատեսված միջոցառումների ծրագրի 4-րդ կետի դրույթները ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին»  թիվ 1624-Ն որոշման  մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել:
0 1831

В стадии разработки

Обсуждалось 11.07.2018 - 27.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով ՀՀ մաքսային օրենսգրքում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ նախատեսելով խախտումների որոշակի թույլատրելի չափ բոլոր այն դեպքերի համար, երբ մաքսային փաստաթղթերում կատարված բացթողումները, խախտումները կամ սխալները, որոնք հեշտությամբ ուղղելի են և ակնհայտորեն չեն պարունակում կոպիտ շեղումներ, պետությանը չեն պատճառում վնաս, դիտարկել որպես նվազ կարևորություն ունեցող իրավախախտում և սահմանել նախազգուշացում՝ որպես պատասխանատվություն միջոց:
0 2130

В стадии разработки

Обсуждалось 15.06.2018 - 01.07.2018

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով փոփոխություն և լրացումներ են կատարվել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որով նախատեսվել է հարկային ծառայողների համար պատասխանատվություն՝ միջնորդավորված հաշվապահական ծառայություններ առաջարկելու և/կամ մատուցելու համար/այդ թվում՝ միջնորդավորված/: Նախագծի շրջանակներում հարկային ծառայողների համար նախատեսվել է նաև պարտականություն՝  յուրաքանչյուր տարվա համար մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանած ձևի հայտարարագրի ներկայացումը հարկային մարմին՝ հաշվապահական գրասենյակների հետ փոխկապակցվածության և շահերի վերաբերյալ:
3 3547

В стадии разработки

Обсуждалось 15.06.2018 - 01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» թիվ 1624-Ն որոշման մեջ, հարկային ծառայողների համար նախատեսելով պարտականություն՝ օրենքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հաշվապահական գրասենյակների հետ փոխկապակցվածության և շահերի վերաբերյալ հայտարարագիր:
1 2514