Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 18.12.2019 - 02.01.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման խնդիրների լուծմանը, հողերի կառավարման արդյունավետությունը և անապատացման հիմնախնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացմանը, կիրականացվեն «Ռիո»-յի կոնվենցիաների շրջանակներում համատեղ գործողությունները, ինչպես նաև կընդլայնվի միջազգային համագործակցությունը:  
0 2323

В стадии разработки

Обсуждалось 02.12.2019 - 17.12.2019

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրհուսի կոնվենցիայի ամբողջական կիրարկումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտին հնարավորություն կընձեռի  պաշտպանել հանրային շահն ու անվտանգությունը՝ ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում։
5 4377

В стадии разработки

Обсуждалось 01.07.2019 - 19.07.2019

«Օզոնային շերտը քայքայող նյութերը և դրանք պարունակող արտադրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման կարգը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, հայտի և եզրակացության ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն (այսուհետ՝ ԵՏՄ) անդամակցությամբ պայմանավորված՝  անհրաժեշտ է ապահովել ներպետական և ԵՏՄ օրենսդրության ընթացիկ ներդաշնակեցումը՝  սահմանված  կարգով տեղայնացնելով նոր իրավակարգավորումները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման գործընթացները՝ ԵՏՄ միջպետական համաձայնագրերին համապատասխան:  
0 2404

В стадии разработки

Обсуждалось 07.11.2017 - 28.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N49 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ» (Nationally Determined Contributions, NDC) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը» կետի կատարման ժամկետi հետաձգելու վերաբերյալ  
0 4008

В стадии разработки

Обсуждалось 31.08.2017 - 17.09.2017

ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /որդեգրման կարգ/ Նշված նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրման գործընթացը համապատասխանեցնել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 29.05.1993թ. կոնվենցիայի պահանջներին
0 5230