Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 13.06.2025 - 28.06.2025

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասին հարող որոշ տարածքների նկատմամբ (թվով 19 միավոր գույք՝ նախկին «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում և 1 միավոր գույք՝ նախկին «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ի լոտում) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:
Մնաց {days} օր
0 1439

Обсуждалось 09.12.2024 - 25.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1597-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Իսկ Աբովյան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 10.09.2024թ. N 146-Ն որոշմամբ (որն ուժի մեջ է մտել 19.09.2024թ.) Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Հրազդան քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1597-Ն որոշմամբ հաստատված Հրազդան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 10.09.2024թ. N 146-Ն որոշման Հրազդան քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
0 1801

Обсуждалось 04.01.2023 - 20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետով հաստատված՝ պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևի 9․2 կետը, համաձայն որի՝ կառուցապատման իրավունք ունեցող անձը սույն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այլ անձանց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի (օգտագործման) նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի:
Մնաց {days} օր
0 4804

Обсуждалось 29.11.2022 - 14.12.2022

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 4485

Обсуждалось 04.01.2022 - 20.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունմամբ կապահովվի պարտավորությունները պատշաճ կատարած կառուցապատման իրավունք ունեցող անձանց նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունը։
Մնաց {days} օր
0 5914

Обсуждалось 26.03.2021 - 10.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1578-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով գործող միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում կատարել փոփոխություն` նպատակ ունենալով այն համապատասխանեցնել ներկայիս կառավարության կազմում գործող գերատեսչությունների և շրջակա միջավայրի նախարարության  համապատասխան ստորաբաժանումներում ներգրավված անձանց պաշտոնների անվանումների հետ: Հանձնաժողովի աշխատակարգում իրականացվող կանոնակարգումներով հստակ սահմանվում են պահանջներ և պայմաններ, որոնք կապահովվեն բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի ըստ նպատակային նշանակության արդյունավետ օգտագործման, տարածքի կայուն զարգացման տեսանկյունից հնարավորություններ ընձեռնման, մրցունակ շրագրերի ներկայացման և կյանքի կոչելու գաղափարները։
Մնաց {days} օր
0 6624

Обсуждалось 04.12.2020 - 19.12.2020

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին
Մնաց {days} օր
0 6923
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: