Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

20.03.2026 04.04.2026
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը (այսուհետ նաև Օրենք), որի 2-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն, շահերի բախումն իրավիճակ է, երբ Հիմնադրամի մարմնում պաշտոն զբաղեցնող անձի, ինչպես նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ) անդամի մասնավոր շահերը կամ հանրային իշխանության մարմնում կամ իրավաբանական անձի մարմիններում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերն ազդում են կամ կարող են ազդել նրա՝ Հիմնադրամի մարմնում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված լիազորությունների (գործառույթների) անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետով ՀՀ կառավարությանն է վերապահված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, ինչպես նաև հիմնադրամի կառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման հայտարարման կարգը հաստատելը:
Մնաց {days} օր
0 51

Обсуждалось 31.05.2018 - 15.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումն իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով, ինչի արդյունքում համատիրությունները լուծարվելու են: Սահմանվել է բազմաբնակարան շենքի պահպանման և կառավարման, ինչպես նաև պարտադիր վճարների կատարման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսական աջակցության ստացման հնարավորություն, ինչպես նաև մեխանիզմներ են նախատեսվել ընդհանուր դրամական միջոցների տնօրինման թափանցիկությունն ապահովվելու համար:  
Մնաց {days} օր
15 23867
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: