Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
07.12.2018 23.12.2018
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով նախատեսվում է սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը հաճախորդների սպասարկման իր գործառնական գրասենյակներում և ինտերնետային կայքում որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում հրապարակում է և հետագայում յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը՝ տվյալ տարվա առնվազն հունվարի 1-ի դրությամբ թարմացնում է՝       - իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված բնակավայրերի ցանկի, այդ բնակավայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում՝ Երևան քաղաքի համար՝ ըստ վարչական շրջանների,                    - իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկի, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկի և այդ բնակավայրերում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
0 78

В стадии разработки

Обсуждалось 19.10.2018 - 04.11.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին>> Համաձայնագրի նախագիծ Հայ-լեհական տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտները համարվում են առաջնային կարևորություն ունեցող ոլորտներ: Հայկական և լեհական ընկերությունները ակտիվորեն համագործակցում են այդ բնագավառում, մասնակցում կազմակերպվող ցուցահանդեսներին/ EXPO-ներին, գիտաժողովներին: 2018թ. փետրվարին կայացած հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությամբ ամրագրված է կողմերի հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը տվյալ ոլորտում: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը գտնում ենք նպատակահարմար:
0 251

В стадии разработки

Обсуждалось 07.12.2017 - 31.01.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող մի շարք հաշվետվություններ միավորել մեկ ընդհանուր հաշվետվության ձևի մեջ: Համաձայն նոր նախագծի՝ ծառայություններ մատուցող անձինք հաստատված հաշվետվությունների լրացված և ստորագրված տարբերակները հանձնաժողով են ներկայացնելու առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով՝ ուղեկցող գրությամբ: Հաշվետվության ձևերը ծառայություններ մատուցող անձինք պետք է ներբեռնեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքից (www.psrc.am), լրացնեն և ստորագրեն դրանք, այնուհետև լրացված և ստորագրված հաշվետվությունների, ինչպես նաև ուղեկցող գրության սկանավորված տարբերակներն ուղարկեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Միաժամանակ, համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվությունը պետք է հանձնաժողով ներկայացվի տարեկան կտրվածքով, իսկ մյուս հաշվետվությունները՝ կիսամյակին կտրվածքով:  Համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվության ձևում հանվել են ամրակցված կապի ակտիվ բաժանորդների վերաբերյալ սյունակները, քանի որ ամրակցված կապում ակտիվ բաժանորդային համար հասկացությունը չի օգտագործվում, այլ միայն օգտագործվում է զբաղեցրած բաժանորդային համար հասկացությունը: Բացի այդ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության հաշվետվության ձևում հանվել են մի քանի տեխնոլոգիաներ պարունակող տողեր, որոնք ակտուալ չեն և լիցենզավորոված անձինք այդ տեխնոլոգիաներով ծառայություններ չեն մատուցում: Նույն հաշվետվության ձևում 5-րդ կետը՝ ծառայությունների մատուցման փաստացի տարածքի վերաբերյալ, մշակվել է և ներառում է ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի, բնակավայրերի, գործող տեխնոլոգիաների և բաժանորդների քանակի:
0 1333