Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

09.01.2026 26.01.2026
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն, 522-Ն, 523-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման դեպքում կբարելավվեն կայանների կողմից (մասնավորապես՝ արևային կայանների) էլեկտրական էներգիայի ցանց առաքման համար էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարման սահմանված կարգավորումները՝ հնարավորինս չեզոքացնելով նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։
Մնաց {days} օր
0 520

Обсуждалось 16.06.2025 - 01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման պայմանները և պահանջները:Բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները` որը իր մեջ ներառելու է շտապ օգնության կայան/ենթակայանի և մասնագիտացված բրիգադների գործունեությունը: Այս սահմանումը կտրվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ նոր հավելված լրացնելու միջոցով: Հայաստանի Հանրապետությունում դիակային դոնորից օրգանների և հյուսվածքների փոխպատվաստելու ծառայության ներդրման նպատակով ներկայում իրականացվում են աշխատանքներ եղջերաթաղանթի փոխպատվաստման ծառայության մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես. ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա են անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները` եղջերաթաղանթի դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործարկման համար: Նաև, Առողջապահության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N 4186-Լ հրամանով հաստատվել են փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթը վերցնելու, փոխպատվաստման նպատակով վերցված եղջերաթաղանթի աչքի հյուսվածքների բանկում պահպանման և մշակման, եղջերաթաղանթի փոխպատվաստման/տեղադրման կլինիկական ուղեցույցները (https://www.moh.am/uploads/-4186.pdf), ինչպես նաև առկա են դիակային դոնորներից եղջերաթաղանթը վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբերը և գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումները: Միաժամանակ, դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթը վերցնելուց հետո, այն մշակվում, հետազոտվում և պահպանվում է «Աչքի հյուսվածքների բանկ»-ում, որի գործունեության համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան կառուցվածքային և տեխնիկական հագեցվածության պահանջները ու պայմանները:
Մնաց {days} օր
0 1679

Обсуждалось 16.12.2022 - 01.01.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումների նախագծեր Որոշումների նախագծերի ընդունմամբ կապահովվի  անձանց կողմից լողացող արևային կայանների կառուցման և շահագործման անխոչընդոտ իրականացումը։
Մնաց {days} օր
0 4520

Обсуждалось 07.10.2022 - 23.10.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել արևային և հողմային կայանների համար 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո սահմանված սակագնային կարգավորումների կիրառման ժամկետները։
Մնաց {days} օր
0 4815

Обсуждалось 19.01.2022 - 03.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանը (ԳՍՊԿ) նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: Աբովյանի ԳՍՊԿ-ն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կարևորագույն ռազմավարական կառույցներից է, որի բնականոն գործունեությունը էներգետիկ անվտանգության ապահովման և դրա մակարդակի բարձրացման երաշխիքներից մեկն է, Աբովյանի ԳՍՊԿ-ն տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական շրջանում: Տեխնիկական տեսանկյունից Աբովյանի ԳՍՊԿ-ն իրենից ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա կառույցների համալիր:
Մնաց {days} օր
0 5530

Обсуждалось 08.07.2021 - 25.07.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծով նախատեսվում է հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա դիտարկել նաև սպառողների (բացառությամբ որակավորված սպառողների) պահանջարկի բավարարման համար հաշվարկային ժամանակահատվածում ներկրվող էլեկտրական էներգիան, քանի որ այն փոխարինում է ամենաթանկ էլեկտրական էներգիային։
Մնաց {days} օր
0 6626

Обсуждалось 29.06.2020 - 15.07.2020

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Լիցենզավորված անձանց հետ կնքված Էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի վերակնքման ժամկետի երկարաձգում։
Մնաց {days} օր
0 7759
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: