В стадии разработки Обсуждалось 14.09.2020 - 30.09.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի ընդունմամբ: Վերը նշված օրենսդրական փոփոխություններով խնամքի նպաստի իրավունք է տրվել նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողին, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Նախագծով կանոնակարգվում են գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու կարգը, ժամկետները, տարածքային բաժնի կողմից դիմումը մերժելու հիմքերը և ժամկետները՝ դրանք համապատասխանեցնելով վերոնշյալ օրենսդրական փոփոխություններին։ 2 0 0 938
В стадии разработки Обсуждалось 07.11.2019 - 22.11.2019 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։ Հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունվելու դեպքում կապահովվի խնամքի նպաստի նշանակումն ու վճարումը գյուղական բնակավայրերում։ 7 1 1 9508
В стадии разработки Обсуждалось 05.11.2018 - 20.11.2018 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձանց (դայակների) համար հարկային արտոնություն սահմանելն է: 14 1 2 4252
В стадии разработки Обсуждалось 31.05.2017 - 15.06.2017 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Նախագծերի ընդունման արդյունքում կկատարելագործվի մայրության և խնամքի նպաստների ոլորտում իրավունքների իրականացման ընթացակարգերը՝ նվազագույնի հասցնելով ոչ իրավաչափ վճարումների հավանականությունը։ Բացի այդ, սահմանվում են վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքերում գործատուի կողմից գրանցման հայտ ներկայացնելու ժամկետները: 3 1 0 4900