Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 21.02.2018 - 09.03.2018

Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ ներդնելու, դրա նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին որոշում Նախագծի նպատակն է ձևավորել կենսանվտանգության կառավարման կենտրոնացված մեկ, ինտեգրացված համակարգ՝ համաձայն միջազգային պահանջների, ներառյալ՝ լաբորատոր կենսանվտանգությունը, պետական սահմանի անցման կետերում երկրի տարածքում, կենսաբանական ազդակների հետ աշխատողների առողջության պահպանման, կենսատեխնոլոգիական հետազոտությունների կառավարման, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետ կապված անվտանգության, հիվանդների բժշկական օգնության և սպասարկման, կենսաէթիկայի, հիվանդությունների հսկողության և այլնի ենթահամակարգերը և միասնական պահանջները:
1 613

Обсуждалось 05.12.2017 - 20.12.2017

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է  գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով, սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը: Ընդ որում, առաջարկվող նախագծում տարբերակվում են «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր», որոնք իրականացվում են պետական բյուջեի հաշվին և ծրագրեր, որոնք իրականացվում են այլ միջոցների՝ համայնքային բյուջեների, դրամաշնորհների և այլն, ինչը պայմանավորված է այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի հետ կապված միասնական իրավական սահմանումներ և կարգավորումներ տալու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:
0 862

Обсуждалось 02.06.2017 - 19.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի N736-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 443-Ա որոշման հավելվածի 12-րդ կետում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության սահմանված ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվա­կանի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախա­գիծը:
0 820