Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 11.08.2025 - 26.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որ իրեն ամրացված հանրակացարանային սենյակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակեցման աշխատանքներ, նախատեսվում է լուծարել 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Նախատեսվում է «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հանրակացարանային սենյակներում բնակեցված անձանց կացարանով ապահովման սոցիալական ծառայությունն իրականացնել (կազմակերպել) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո դրան ամրացված հանրակացարանային սենյակններում բնակեցված՝  Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ծառայությունների տրամադրումը  կազմակերպելու համար անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 10.09.2015 թ․ N 1069-Ն որոշման և 31.10.2002 թ․ N 1701-Ն («Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին) որոշման մեջ, ինչին էլ մասամբ ուղղված է Նախագիծը։ Բացի այդ՝ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի մի մասը (նախկինում՝ «Ինտեգրման տուն») կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է օգտագործել որպես ժամանակավոր օթևան՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց կարճաժամկետ (մինչև 90 օր) կացարանով ապահովելու նպատակով։ Նշված սոցիալական ծառայության տրամադրումը նախատեսվում է կազմակերպել պետական բյուջեի միջոցներից դրամաշնորհի մրցույթի արդյունքներով ընտրված մասնավոր կազմակերպության միջոցով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է լրացումներ կատարել Կառավարության 21.04.2023 թ․ N 595-Ն որոշման մեջ, ինչը թույլ կտա պետական գույքն անհատույց տրամադրել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում (այն է՝ պետական բյուջեի միջոցներից) ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին։ Նախագծի ընդունման արդյունքում «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք կշարունակեն բնակվել իրենց հատկացված կացարաններում Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով։ Միաժամանակ, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի այդ ծրագրերով սահմանված ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ստանալ պետական գույք։ Արդյունքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հնարավորություն կստանա քննարկվող սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպել նաև մասնավոր կազմակերպությունների միջոցով։     
Մնաց {days} օր
0 1325
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: