Обсуждалось 21.08.2024 - 05.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 0 1 0 871
Обсуждалось 08.01.2024 - 24.01.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն նախագծի մշակումը պայմանավորված է էքստեռն կարգով փոխադրական և ավարտական (այդ թվում՝ ազատազրկված անձանց համար) քննություններ կազմակերպելու ընթացակարգերում որոշակի մոտեցումներ վերանայելու, հանրակրթության ոլորտում իրականացվող բովանդակային բարեփոխումների համատեքստում սովորողների փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից: Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար ավարտական փաստաթուղթ ունենալու հնարավորությունը՝ հետագայում հասարակական ինտեգրման, սոցիալական խնդիրների կարգավորման հիմքեր ստեղծելով: Սահմանված են նաև քննական հանձնաժողովի ձևավորման, քննությունները համապատասխան քրեակատարողական հիմնարկներում կազմակերպելու հետ կապված կարգավորումները: Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարրական դասարաններում գնահատման նոր համակարգի անցնելու դեպքում դասարանից դասարան փոխադրվելու սկզբունքը կպահպանվի, 1-3-րդ դասարանի սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման արձանագրություն ունենալու դեպքում: Այս պարագայում մանկավարժական խորհրդի որոշմամբ բնութագրող գնահատման հիման վրա 1-3-րդ դասարանների սովորողը ներկայացվում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հաստատությանը՝ սովորողի բացառիկ ընդունակությունը գնահատելու համար, դրական արձանագրությամբ սովորողը մասնակցում է փոխադրական քննություններին: Բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում հաստատությունը կդիմի Նախարարությանը՝ սովորողին հաջորդ դասարան փոխադրելու համար: ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի N 388-Ն հրամանի պահանջներին համահունչ կառնա: ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերին համապատասխան միջոցառում իրականացնելու հնարավորություն կստեղծվի, կբարելավվի ազատազրկվածերի սոցիալական ինտեգրման խնդիրը: 2 0 0 1469