Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 20.05.2025 - 05.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2029թ․ փետրվարի 1-ը երկարաձգել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ երաշխավորված մատակարարի գործունեության իրականացման իրավունքը, ինչը հնարավորություն կտա ապահովել մեծաթիվ սպառողների անխափան էլեկտրամատակարարումը հիշյալ գործունեությունը ներկայումս իրականացնող մասագիտացված ընկերության կողմից՝ մինչև հնարավորին անցնցում ու սահուն անցումը նոր կանոնակարգումներին:
Մնաց {days} օր
0 1838

Обсуждалось 17.03.2025 - 02.04.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ      Որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի էլեկտրաէներգետիկայի բնագավառում լիցենզավորման գործընթացի առավել պարզեցմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի էլեկտրաէներգետիկական շուկա սպառողների մուտքի իրավունքի առավել դյուրին իրացմանը։
Մնաց {days} օր
0 1820

Обсуждалось 10.09.2024 - 26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ․) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը ներկայացնում է Էներգախնայողության, այդ թվում՝ տնային տնտեսությունների, շենքերի, տրանսպորտի, գյուղատնտեսության և արդյունաբերության հատվածների, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակի հետագա տեղայնացման բնագավառների  միջոցառումների ցանկ, ներառյալ ակնկալվող արդյունքներն ու ազդեցությունները, իրականացման ժամկետները, կատարող և համակատարող կառույցները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախնական կարիքը։
Մնաց {days} օր
0 3109

Обсуждалось 02.06.2021 - 18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №178Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն և 2016 թվականի հունիսի 22-ի №178Ն որոշումներով հաստատված՝ մոնիթորինգների իրականացման կարգերը նույնաբովանդակ են և տարբերվում են միայն հանձնաժողովի կողմից  լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու կարգավորմամբ՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգներ իրականացնել մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով՝ հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի կարգում լրացում կատարել և ամրագրել հանձնաժողովի կողմից  լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու հնարավորությունը, միևնույն ժամանակ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի «էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը հաստատելու մասին» №178Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 3609

Обсуждалось 30.10.2018 - 14.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի №339Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխվել են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ենթարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում։
Մնաց {days} օր
0 8960
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: