В стадии разработки Обсуждалось 05.11.2019 - 20.11.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ 2018թ. նոյեմբերի 22-ի ՀՕ-421-Ն oրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 325-Ն և ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N 146-Ն որոշումներով սահմանված ընթացակարգերի պահանջներին համապատասխան` պարտադիր պետական ապահովագրության գումարները, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարները վճարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 6 0 0 5833