Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

24.11.2025 09.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ընդունելության և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, գիտական աստիճանի շնորհման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ներդրվել է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, որի երրորդ մակարդակը հաջողությամբ ավարտած անձինք պետք է ստանան դոկտորի որակավորում (PhD)։ Այս համակարգը նախատեսում է ներկայիս ասպիրանտական կրթության՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակին համարժեք դարձնելը՝ համաձայն Բոլոնիայի գործընթացի և Զալցբուրգյան սկզբունքների։ Նախագիծը նախատեսում է վերոնշյալ սկզբունքների պահանջներին համահունչ վերանայել և արդիականացնել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի՝ դոկտորական կրթության համակարգը:
Մնաց {days} օր
0 1031

Обсуждалось 30.01.2023 - 15.02.2023

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսում­նական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ, մագիստրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին:
Մնաց {days} օր
0 5525

Обсуждалось 10.10.2022 - 25.10.2022

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաև ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո, բայց ոչ ավել քան 26 տարեկանը։ Ընդ որում «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներով կերակրող կորցրածի կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի՝ նրանց սովորելու պարագայում պահպանվում է մինչև 26 տարեկան և սույն կարգավորումով կպահպանվի նույն մոտեցումըԿարգավորման արդյունքում կապահովվի լիազորող նորմ մանկատան շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտների անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության եղանակները կարգի սահմանման համար։Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում։Կիրականցվեն մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ։  
Մնաց {days} օր
0 4234
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: