Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

06.04.2026 22.04.2026
Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային և ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման միասնական կարգը։ Միաժամանակ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-Ն որոշումը, որը վերաբերում է միայն Արաքս գետին։ Նախագծով սահմանվում են արդյունահանման իրականացման պայմանները, սահմանափակումները և վերահսկողության մեխանիզմները, ներառյալ՝ գետի հունի և հիդրոմորֆոլոգիական կայունության պահպանման պահանջները, մշտադիտարկման իրականացումը և դրա արդյունքների թվայնացված ներկայացումը։ Սահմանային շերտում նախատեսվում են լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ GPS համակարգերով հագեցած տեխնիկական միջոցների կիրառումը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով և նպատակ ունի ապահովել ոլորտի միասնական կարգավորում, բարձրացնել վերահսկելիությունը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները։  
Մնաց {days} օր
0 151
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: