Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 18.08.2025 - 02.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական տվյալները համապատասխանեցնել միջազգային պահանջներին և ապահովել երթևեկության անվտանգությունը, քանի որ նախագծով առաջարկվող տեխնիկական տվյալներ ունեցող տրանսպորտային միջոցները ներկայումս կարող են շահագործվել ՀՀ-ում առանց պետական գրանցման և հաշվառման (առանց հաշվառման համարնիշերի և հաշվառման վկայագրի), ինչը երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից մեծ ռիսկեր կարող է առաջացնել։
Մնաց {days} օր
0 1196

Обсуждалось 27.11.2024 - 13.12.2024

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Հաշվեկշռման ծառայության մատուցման սակագների սահմանման նոր մեխանիզմի ներդրումն ուղղված է ԷՄՇ մասնակիցների համար կանխատեսելի և առավել որոշակի պայմաններում գործունեության իրականացման հնարավորության ստեղծմանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հաշվեկշռման ծառայության ներդրման սկզբնապես ակնկալվող արդյունքը։ Մասավորապես, ԷՄՇ մասնակիցները, իրական պատասխանատվություն կրելով իրենց կնքած գործարքներից շեղումների համար, առավելագույնս կձգտեն նշված շեղումները հասցնել նվազագույնի։  
Մնաց {days} օր
0 2074

Обсуждалось 07.06.2024 - 22.06.2024

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-88-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, մասնավորապես` Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 3080
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: