В стадии разработки Обсуждалось 02.06.2020 - 13.07.2020 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ) Նախագծով առաջարկվում է, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին կարգի ընդունումը վերապահել ՀՀ կառավարությանը: Նախագծով կարգավորվում են հիմնական հասկացությունները, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին դիմում ներկայացնելու փաստաթղթերի ցանկը, դիմումի մերժման հիմքերը, պետական տուրքը: Գործող կարգերի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատվում են Արդարադատության նախարարության (նոտարական, ՔԿԱԳ, դատարանի, հարկադիր կատարման ծառայության փաստաթղթեր) և Արտաքին գործերի նախարարության (դատվածության առկայության/բացակայության, կրթական հաստատությունների փաստաթղթէեր ) կողմից: Հայաստանի Հանրապետությունում ապոստիլի գործընթացի, ձևանմուշի միասնական մոտեցում ձևավորելու նպատակով առաջարկվում է գործընթացը վերապահել մեկ մարմնին՝ Արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախատեսվում է հետագայում ընդլայնել ապոստիլով հաստատվող փաստաթղթերի ցանկը: Այդ նպատակով պետական մարմիններին և պաշտոնատար անձանց պարտավորեցվում է ապոստիլով վավերացնող մարմնին ներկայացնել իրենց փաստաթղթերի ձևանմուշները, այդ փաստաթղթերը ստորագրող պաշտոնատար անձանց տվյալները, ստորագրության և կնիքների նմուշները, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները՝ նշված փաստաթղթերը ապոստիլով հաստատվելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Օրենքի նախագիծը ընդունելուց հետո նախատեսվում է ընդունել պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ամբողջ գործընթացը կարգավորող (մանրամասն նկարագրությունով) ենթաօրենսդրական ակտ: 0 0 0 3217
Обсуждалось 27.02.2020 - 13.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքը՝ լիազորելով Արդարադատության և Արտաքին գործերի նախարարներին ընդունել և հրապարակել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ընթացակարգերը սահմանող հրամաններ: 0 0 1 1838